▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյի տղայի հետ Անդրանիկ Մանուկյանի փեսա՞ն էլ է մասնակից եղել Վերնիսաժի կրակոցներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համաձայն  շրջանառվող տեղեկությունների՝ այսօր  Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների  կազմակերպողներից է եղել  ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» տղան: 

operativ.am-ն էլ գրում է, որ կայքի  ունեցած տեղեկություններով`   հնչած կրակոցների մասնակից է եղել նաև նախագահի աշխատակազմի աշխատակից  Գառնիկը, ով հանդիսանում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան:

Դեպքի վայրում հայտնաբերվել է Գառնիկի և նրա եղբոր ավտոմեքենաները` Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցներից հիմնականում տուժել են տարածքում աշխատող քաղաքացիներ. 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը` pahoo  բլոգից

 

Ավելացնենք, որ ավելի ուշ  Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին