aravot.am-ը գրում է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը:
«Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ: Հետաքննական մարմինները կպարզեն հանցագործություն կատարողներին եւ դրանից հետո գոնե նման լուրեր տարածողները պետք է ներողություն խնդրեն փեսայիցս»,- ասել է պարոն Մանուկյանը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում