armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի և դեռևս չպարզված մի անձի միջև է տեղի ունեցել վիճաբանությունը Վերնիսաժի տարածքում: Բանն այն է, որ պատգամավորի փեսան ապրում է այն շենքում, որի տարածքում այսօր կրակոցներ են տեղի ունեցել:
Կայքի տեղեկություններով՝ Կ. Կարապետյանի փեսան և դուստրը շենքից դուրս են եկել, նստել իրենց պատկանող թանկարժեք մեքենան, որոնց ճանապարհը հանկարծակի փակել է մեկ այլ մեքենա: Սա պատճառ է դարձել, որ պատգամավորի փեսան վրդովվի:
Սկզբում փորձել են պարզաբանել, սակայն ճանապարհը փակած մեքենայի վարորդը հետզհետե բորբոքվել է, և զրույցը վերածվել է լեզվակռվի, ապա գործի են դրել զենքերը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում