shamshyan.com-ը գրում է, որ ձերբակալվել է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Առաքելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով երեկ՝ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի դիմաց նա կրակոցներ էր արձակել:
Գ.Առաքելյանը, ով ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ասել է, որ կրակոցներն արձակելուց առաջ մի քանի անգամ խնդրել է իր հետ վիճաբանողին, որպեսզի նրանք իր կնոջ և երեխայի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն և դադարեցնեն լկտի պահվածքը, ասելով նաև թե՝ «կնոջս ու երեխային բարձրացնեմ տուն, իջնեմ շարունակենք մեր զրույցը», սակայն նրանք ավելի են ոգևորվել ու սկսել են ավելի լկտի պահվածք դրսևորել, այս անգամ հայհոյանքներ և սպառնալիքներ տալով, ինչից հետո էլ պատգամավորի փեսան գործի է դրել իր մոտ եղած ապօրինի ատրճանակը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում