«Վարդան Պետրոսյանի դատավարությունն անցնում է Եվրոպական կոնվենցիայի տարբեր կետերի ոտնահարումներով, այս դատավարության համար Հայաստանը կդատապարտվի Եվրոպական դատարանում»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:
Նրա խոսքով` նախնական կալանքը Վարդանի Պետրոսյանի հանդեպ անմեղության կանխավարկածի ոտնահարում է
«Ոչ թե մեղադրյալը պետք է ապացուցի իր անմեղությունը, այլ մեղադրող կողմը պետք է ապացուցի նրա մեղավորությունը, ես վշտացած եմ այն ամենով ինչ տեղի է ունենում դատարանում»,-հավելեց նա: