shamshyan.com-ը գրում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մինասյանը միջնորդել էր դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց Գ. Առաքելյանին 2-ամսյա կալանքի վերցնի:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Առաքելյանը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում