▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր հարցերը լուծվա՞ծ են, որ Մարիամ Մելիքյանի նկարներն ենք տարածում

Դիտեք նաև՝

Մենք ազգովի խնդիրներ ունենք, որոնք լուծում են պահանջում՝ Քեսաբի իրավիճակը, ընդհանուր սիրիահայերի վիճակը, ուկրաինահայերի օրեցօր ավելի վտանգավոր դարձող դրությունը, ԵՏՄ մտնելու հետ կապված խնդիրները, որ կարծես ուզում են մի խաղ սարքել Արցախի գլխին և այլն: Գոնե մտածենք` ինչպես է պետք այս ամենին լուծում տանք, ինչպես կարող ենք շահած դուրս գալ այս վտանգավոր դրությունից, սկսել ենք կենտրոնանալ Միկոյան կոչեցյալի արձանի վրա՝ մոռանալով, որ դրանից կարևոր խնդիրներ ունենք. դա հետո հանել էլ կլինի, կամ որ կողմ նայում ես, Մարիամ Մելքոնյանի էրոտիկ նկարներն են տարածում և քննարկում:

Լավ, բոլոր հարցերը լուծված են, որ միկոյանացավ ենք կպել ու Մարիամ Մելիքյանի նկարներն ենք տարածում: Հայեր, մտածեք. ելքեր առաջարկեք, թե չէ միայն առաջարկողներին քննադատել ու առաջարկ չանելով հեռու չենք գնա:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին