▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ. Արծրուն Հովհաննիսյան

Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, խնդրում ենք մի տրվեք խուճապի և ապատեղեկատվության, ոչ մեկի ոչ մի տեղից չեն տարհանում: Մեկ ամիս առաջ էլ Տավուշն էիք հանձնել հակառակորդին: Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ:


Հ.Գ. Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ:

Արծրուն Հովհաննիսյան 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային 2 զինծառայողներ:

Տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ կողմից տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին