Բաքվում` ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոթ» սեմինարին մերոնք ապացուցեցին, որ Սաֆարովի` նույն «Ռոուզ-Ռոթ»-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում 2004-ին արածը ոչ այլ ինչ էր, քան նապաստակություն, որ ասելիք ունեցողը դա անում է տղամարդավարի.. ոչ միայն ասեցին, այլև արեցին. հրաժարվեցին հետները սեղան նստել ու դրա փոխարեն հանգիստ զբոսնեցին Բաքվի փողոցներով...
Հիշենցնենք, որ երեկ Բաքվում Հայաստանի ԱԺ պատգամավորները մասնակցել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Միջոցառումն անցել է լարված մթնոլորտում: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայ պատվիրակների ներկայությամբ պահանջել է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը պահանջել է Ղարաբաղը ճանաչել բանակցության կողմ: Հայ պատգամավորի պահանջին հակադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովը` հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները:Պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինն ընդհանրապես անընդունելի է: