Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Տավուշում հակառակորդը դիվերսիոն գործողություն է իրականացրել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հաղորդել միջադեպի մասին:
Ս.թ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: