Կարծում եմ, Հայաստանում այլեւս ոչ մեկ չի կասկածում որ Քարվաճառ ու Սոթք ներթափանցած ադրբեջանցիները դիվերսանտ-հետախույզներ են: Ճիշտն ասած առաջին օրվանից զարմացել եմ այն զրույցներից, թե տեսքները հեչ նման չէ... Ես ինքս ճանաչել եմ որոշ մարդկանց, ովքեր իմ սամանամերձ շրջանում գոնե հետպատերազմյա տարիներին անցել են սահմանը, մտել ադրբեջանական գյուղ, նույնիսկ մասնակցել հարսանիքի, ու ոչ մեկ չի նկատել... որովհետեւ նրանք էլ Ջեյմս Բոնդի արտաքին չեն ունեցել...
Իրականում խմբի անդամները լավ էլ նման են դիվերսանտի, բավական հետաքրքիր տիպաժներ են ընտրել Բաքվում՝ առաջին հերթին տեղացիներից չտարբերվելու առումով: Թերեւս Ադրբեջանի կողմից ոչ ստանդարտ մոտեցումն է պատճառը, որ տարակուսանքի ու նման կասկածների տեղ է թողնում անգամ մեր ներսում: Ու վստահ եմ, որ Բաքվի հաշվարկի մեջ դա էլ է մտնում: Իսկ թե ի՞նչ մութ պահեր կան, որոնք են եղել դիվերսիոն խմբի առաջադանքները, ինչի՞ նշան էր այս դիվերսիան, ինչի՞ մասին են դեռ լռում հայկական կողմերը եւ ինչի՞ մասին է խուսափում խոսել Բաքուն, այս ամենի մասին իմ հետաքնությունը վաղվա «Հետքում»: