Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ին՝ Դոնեցկի մարզում, կործանվել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավը: Malaysia Airlines ավիաընկերության փոխտնօրեն Հեյբ Գորտերը մանրամասներ է հաղորդել ավիավթարի զոհերի մասին: ըստ վերջինիս՝ ինքնաթիռում եղել է 298 մարդ, որից 15-ը՝ անձնակազմի անդամ: Շուրջ 9 երկրների քաղաքացիներ են եղել կործանված ինքնաթիռում:
«Օդանավում եղել են 154 հոլանդացիներ, 27 ավստրալացիներ, 23 մալազիացիներ, 11 Ինդոնեզացիներ, Մեծ Բրիտանիայի 6, Գերմանիայի 4, Բելգիայի 4, Ֆիլիպինների 3 և Կանադայի 1 քաղաքացիներ»,-ասել է Գորտերը՝ հավելելով, որ մյուս զոհերի քաղաքացիությունը դեռևս հստակ չէ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում վթարի ենթարկված մալազիական «Boeing»-ում 80 երեխա է եղել: Ինքնաթիռի «սև արկղերն» արդեն հայտնաբերվել են: