▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեկտորի եղբոր սպանությունը վրեժխնդրությու՞ն է. սպանության տարբեր վարկածներ են շրջանառվում. galatv.am

Galatv.am-ը գրում է. Շիրակի մարզի Գետք գյուղի գերազմանատանը հարակից տարածքում երեկ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ, ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասի, ինչպես նաեւ 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:  Սպանվածը, հիշեցնենք, ԳՊՄԻ ռեկտոր, ԲՀԿ անդամ Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է՝ 1964 թվականին ծնված Հարություն Գրիգորյանը: Վերջինս հրազենային վնասվածքներ էր ստացել մարմնի տարբեր հատվածներում:

Այս պահի դրությամբ սպանության մի քանի վարկած են քննարկվում, սակայն ամենահավանականը կենցաղայինն է:

Շրջանառվող տեղեկություններից մեկի համաձայն, սպանվածը անձնական ինչ-ինչ հարաբերություններ է ունեցել նույն թաղամասի բնակչուհիներից մեկի հետ, որի ամուսինը որոշել է վրեժխնդիր լինել:

Ընդ որում, սպանության մեջ կասկածվող անձը Ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է:  Տեղեկությունների համաձայն, նա սպանություն կատարելուց հետո դիմել է փախուստի եւ բացակայում է հանրապետությունից:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի խոսքով` այս պահի դրությամբ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բացահայտման ուղղությամբ: Ըստ նրա՝  կան սպանության մեջ կասկածվող անձինք.

«Նշված քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, կան կասկածվող անձինք, որոնց առնչությունը նշված դեպքին պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,-նշեց Րաֆֆի Ասլանյանը:

Պարոն Ասլայանը եւս նշեց, որ, ամենայն հավանականությամբ, սպանության պատճառը նեղ անձնական հարաբերություններն են եղել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին