▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական հետաքրքիր թեման Ադրբեջանից

Ուրեմն հերթական հետաքրքիր թեման եմ տալիս Ադրբեջանից, քրքրեք, գրեք, ջնջեք, վերլուծեք  լինկեր էլ պետք լինեն դիմեք:

Խնդիրն առողջապահության ոլորտն է այդ երկրում։ Շատ ադրբեջանցիներ բուժվելու համար մեկնում են Թուրքիա կամ հարևան Իրան։ Սկզբում ադրբեջանական կայքերը լավ թեժացրել այս խնդիրը, սակայն հիմնականում իշխանամետ կայքերը, հիմա էլ սկսել են Իրանի առողջապահական համակարգի դեմ գրել, մոլ, մի գնացեք այնտեղ բուժվելու, կմեռնեք։

Աստեղ հարց է ծագում՝ կամ Ադրբեջանում խնդիրն այդքան լուրջ չէր, ուղղակի իշխանության մեջից մեկը պատվեր էր տվել քլնգել առողջապահական համակարգն ու նախարարին, կամ էլ խնդիր իրականում էլ կա, պարզապես Թուրքիայի առողջապահական համակարգին չեն ուզում շատ կպնել, ի վերջո եղբայրական երկիր է, սիրով քննադատում են իրանցիներին, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռեն իրավիճակը։ Մի խոսքով, արժե փորփրել:

Անի Մարգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին