pastinfo.am-ը գրում է, որ Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով երեկ ձերբակալված ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին ասել է Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Ինչ վերաբերում է շրջանառության մեջ հայտնված այն վարկածին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա և, որ վերջինս մտերմիկ հարաբերություններ է ունեցել ձերբակալվածի կնոջ հետ, ապա փաստաբանը ընդգծեց, որ Կատունյանի կնոջ եւ Գրիգորյանի միջեւ մտերմիկ հարաբերություններ չեն եղել։ Ըստ նրա, Գրիգորյանը տեւական ժամանակ սիրահետել է Արման Կատունյանի կնոջը, եւ ամուսինները փորձել են «վերջ դնել այդ ամենին», միջոցներ ձեռնարկել կանխելու և դադարեցնելու նրա այդ գործողությունները: «Սիրահետելու փորձեր են եղել, եւ ոչ թե մտերմիկ հարաբերություններ»,- վստահեցրեց Երվանդ Վարոսյանը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում