▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ի՞նչ պետք է աներ շարքային Քամալյանը, որպեսզի նրան հերոսի կոչում շնորհեինք

Լրիվ միայնակ, առանց զենքի, առանց դանակի, առանց որևէ սուր գործիքի, այս տղան հետ է շպրտել դիվերսիոն խմբի մի քանի հոգու, խլել է նրանցից արժեքավոր զենք, ծանր վիրավորված շարունակել է առյուծին հարիր կեցվածքով մարտնչել: Չնայած նրա դեմքին հակառակորդը հասցրել է դանակային խաչաձև հարվածներ, բայց այդ փաստը իրեն չի խանգարել նա արյանուքամ լինելով շարունակել է փախուստի ենթարկել մի քանի զինված ադրբեջանցու:

Հիմա նա հիվանդանոցում է, պատրաստվում է ապաքինվելուց հետո միանգամից վերադառնալ զորամաս: Հարց է ծագում՝- «թե, էլ ի՞նչ պետք է աներ շարքային Քամալյանը, որպեսզի նրան հերոսի կոչում շնորհեինք»: Չգիտես թե ինչու մենք սովորել ենք, որ մեր հերոսներին հետմահու ենք արժանեցնում այդ կոչումին:

Հիշեցում՝ Հայաստանի ազգային հերոս -Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994թ. մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով։ Շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Հ.Գ- Միգուցե այս օրենքը լրացումների կարիք ունի, քանզի Նորայրի նման տղաներին ըստ այս օրենքի դժվար է վերոհիշյալ կոչում տալը:
Այլ երկրներում նման տղաներին ոչ թե միայն հերոսի կոչում կտային, այլ նաև ցմահ կապահովեին ամեն ինչով:

Կարեն Թումանյան

Հիշեցնենք, որ Նորայր Քամալյանն անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին