▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ պատերազմին» երթի հետ կապված...

1)Երթը այս ամենի մեղավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին.... : Ի՞նչ մեղավորություն ունի մեր իշխանությունը,եթե հրադադարը խախտումա Ադրբեջանը :

2)Ինչու՞ է երթը լինելու կոնկրետ Ռուսաստանի դեսպանատուն,այլ ոչ օրինակ ԱՄՆ-ի կամ այլ մեկի մոտ :

3)Երթից հետո Ազատության հրապարակում պետք է անկացվի քննարկում : Արդյո՞ք այդ քննարկումները իմաստ ունեն,կամ օրինակ ավելի օգտակար են ու բեկումնային,քան մեր երկրի նախագահի գալիք հանդիպումները Սոչիում :Բնականաբար ո՛չ :

4)Ինչ վերաբերումա ձեր առաջարկած <<Երկու երկրների հանրույթները պետք է համախմբվեն և ստեղծեն հանրային քննարկումների հարթակներ՝ սեփական պատկերացումներով հակամարտության լուծման նպատակով։>> այս մանկական առաջարկին,ասեմ ձեզ հարգելիներս,սա քուչի կռիվ-կռիվ չի,կամ չգիտեմ այլ ինչ :Այստեղ կան բավականին լուրջ մարդիկ,լուրջ մասնագետներ,ովքեր ՊՆ-ում են աշխատում և հազար անգամ ձեզնից ավելի լավ գիտեն թե երբ ինչա պետք անել : Դա նույնա ինչ առաջարկեք հասարակության մեջ հավաք անենք ու սկսենք օրինակ, բժշկության ոլորտում գյուտեր անել :Սա խաղ ու պար չի :Այս ամենը կապված է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության ու անվտանգության հետ,ու լավ կլինի որ ամեն մեկը զբաղվի իր գործով :

5)Ի՞նչ է նշանակում <<համախմբել>> : Թուրքին ասում եք համախմբվի մեր հետ նստի,որոշենք խաղաղ հարցի լուծում : Մեծամասնությունը ուզումա խաղաղություն,բայց ձեր առաջարկը հեքիաթների բաժնիցա,որը բարեբախտաբար տեղի չի ունենա :

6)Առհասարակ չեմ տեսնում այդ երթի իմաստը :Հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է պատերազմին,և նման շարժումը ես որակում եմ որպես անիմաստ և ՍԽԱԼ շարժում,որի նպատակը PR-նա :

Երթը պետք է ունենա նպատակ : Այս դեպքում պետք է հասկանալ,որ նմանատիպ ձևով այդպիսի լուրջ հարցեր չեն լուծվում :Ձեր երթը ոչինչ չի որոշում ու ավելի քան ծիծաղելի է : Խորհուրդ եմ տալիս կազմակերպիչներին այդ անիմաստ երթի փոխարեն մի լավ բան անել սահմանապահ տղերքի կամ սահմանին մոտ ապրող բնակիչների համար :

 

 

 

Հայկ Դերզյան

 

 

Կարդացեք նաև` Դավաճանության դասական պատկեր է սա ու ամոթ է, որ սրանք մեզնից մեկն են...


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին