▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավաճանության դասական պատկեր է սա ու ամոթ է, որ սրանք մեզնից մեկն են...

Երևանում նախատեսվող «Ոչ պատերազմին» երթի մասին իր կարծիքն է հայտնել նաև ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Նույն հարթակի վրա դնել մեր ԵՐԿԻՐԸ ու մեզ հետ անվերջ պատերազմող ' դաշտում աշխատող մշակին,սահմանապահ պատանուն սպանող, հիվանդանոցի, մանկապարտեզի վրա կրակող ստորին հոգեբանությամբ , ոչ բարով «հարևան» երկիրը, պահանջել նույնը այդ արյունարբուներից ու մեր լուսավոր , անգամ մարտական գործողությունների մեջ ազնվական մարտիկներից , առնվազն դավաճանություն է ։ Համեմատելու եզրեր չկան ։ Սա ագահություն է , պաթոլոգիկ ատելություն սեփական երկրի հանդեպ ու ամեն վայրկյան 30 ոսկով այն ծախելու գրանտահմայք ։

Խաղաղությու՞ն եք քարոզում ))))) հետաքրքիր է , ո՞ր խաղաղասերի պատվերով

Դավաճանության դասական պատկեր է սա ու ամոթ է , որ սրանք մեզնից մեկն են։ Ես հայ եմ , սրա՞նք ..... ՉԳԻՏԵՄ»:

 

 

Երթի նախաձեռնողների հայտարարությունը` ստորև.

Օգոստոսի 8-ին, առավոտյան ժամը 9․00-֊ին Հանրապետության հրապարակից՝ ԱԳՆ շենքի առջևից սկսվելու է խաղաղության երթ Հրապարակ― ՌԴ դեսպանատուն ֊ Մաշտոցի պողոտա ֊ Ազատության հրապարակ երթուղիով։

Երթի նախաձեռնողների հայտարարությունը ներկայացված է ստորև.

«Ո՛չ պատերազմին»

Հայ-ադրբեջանական եւ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում կրկին լարված իրավիճակ է․ չի պահպանվում հռչակված զինադադարը, սահմանին պարբերաբար հնչող փոխհրաձգությունների, սադրանքների ու դիվերսիոն գործողությունների հետեւանքով երկու կողմից մարդկային կորուստներ են արձանագրվում:

Մարդկային կյանքը բարձրագույն արժեք է եւ այն չի կարող ստորադասվել իշխանական բարձր ատյաններում որոշումների կայացման մենաշնորհ ստանձնած քաղաքական գործիչների ու պետությունների ղեկավարների ընտրած քաղաքականությանը։ Քանի որ երկու հասարակություններն օտարված են քաղաքական որոշումներ ընդունելուց, նրանց այդ որոշումները պարտադրվում կամ հրամցվում են:

Մենք հայտարարում ենք, որ շփման գծում արձանագրված զոհերի համար պատասխանատու են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում շահեր հետապնդող երրորդ ուժերը:

Կովկասյան տարածաշրջանում գերակա շահ հետապնդող կողմերից է Ռուսաստանը, որը վերջին 100 տարվա ընթացքում անմասն չի մնացել կոնֆլիկտներ ու ժողովուրդների միջեւ ատելություն ու թշնամություն հրահրելուց։ Այսօր էլ հայ-ադրբեջանական սահմանին թափվող արյան համար պատասխանատուներից է ՌԴ-ում իշխող ռեժիմն ու նրա պարագլուխը:

Հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դե յուրե գտնվում է խաղաղ կարգավորման փուլում, ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես պատասխանատու է սահմանին պարբերաբար սրվող իրավիճակի համար եւ բացի կողմերին խաղաղություն պահպանելու մասին կրավորական կոչեր հնչեցնելուց՝պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:
Որպես առաջնահերթ քայլ` միջնորդները պարտավոր են ներդնել բոլոր ջանքերը շփման գծից դիպուկահարներին անհապաղ հեռացնելու ուղղությամբ:

Մենք դե՛մ ենք պատերազմին եւ հայ-ադրբեջանական ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու` նկատելի միտումներին։

Խաղաղությունը զենքով չե՛ն ստեղծում։

Երկու երկրների հանրույթները պետք է համախմբվեն և ստեղծեն հանրային քննարկումների հարթակներ՝ սեփական պատկերացումներով հակամարտության լուծման նպատակով։

ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ենք ուզում:

Նախաձեռնողներ՝

Գայանե Առուստամյան
Աննա Շահնազարյան
Անտոն Իվչենկո
Զարուհի Հարությունյան
Զարուհի Հովհաննիսյան
Լալա Ասլիկյան
Արթուր Պետրոսյան
Արևիկ Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին