Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին նշված է ադրբեջանական Trend գործակալության կայքում: Չնայած նրան, որ ադրբեջանցիները կապում են Կարենի մահը սրտային անբավարարության հետ, որևէ կասկած չկա, որ նրան սպանել են:
Հիշեցնենք, երեկ Ադրբեջանում գերեվարվել էր Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն նրան ներկայացնում էր որպես դիվերսանտ:
Artsakh Today մամուլի կենտրոն
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղոդրագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ» է եղել՝ սրտանոթային անբավարարությունից: