▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ինջիղուլյանը կամ պետք է տեղափոխվեր երրորդ երկիր, կամ ողջ չմնար

pastinfo.am-ը գրում է, որ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ:

Այդ մասին նշել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Skype-ով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում տեսնել նրան:

Հակոբի եղբայրը նշել է, որ իրենց համար այս պարագայում ամենակարևորն այն է, որ եղբոր հետ զրուցում են, ձայնը լսում և որ նա այլևս Ադրբեջանում չէ:

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա Հարությունը նշել է, որ Հակոբը ցանկություն ունի Հայաստան վերադառնալ, սակայն դեռևս իրենք հստակ չգիտեն, թե այն երկրի հետ, որտեղ վերջնականապես տեղափոխվելու է, ինչպիսի՞ պայմանավորվածություն ձեռք կբերվի:

«3-րդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- հավելել  է Հարությունը: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին