Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը հռչակվեցին աշխարհի չեմպիոններ ու մեր պետության անունը բարձր պահեցին միջազգային սպորտային ասպարեզում: Ճակատագրի քմահաճույք է թե ինչ, բայց երկու մարզիկներն էլ գյումրեցիներ են և երկուսն էլ նույն դպրոցի սան են: Շատերդ կասեք, թե ինչ կապ ունի, թե ով որտեղից է՝ բոլորս էլ հայ ենք և ճիշտ կանեք, որ ասեք, ուղղակի հետաքրքրիր այն է, որ հիմա Արսենին ու Արթուրին կսկսեն ընդունել ամենաբարձր մակարդակով, տղեքի հետ լուսանկարներ կանեն ու մամլո հաղորդագրություններ կտարածեն մեր պաշտոնյաները ու ոչ մեկը չի խոսի այնմասին, թե էս տղեքի երկրորդ տունը հանդիսացած մարզադպրոցն ինչ վիճակում է: Եթե հետաքրքիր է, ապա ասեմ, որ կոնկրետ Արթուր Ալեքսանյանը մարզվում է ողբալի վիճակում գտնվող մարզադպրոցում, մեր ՃԵՐՄԱԿ ԱՐՋԻ մարզադպրոց չի այցելի մեր սպորտի նախարարը, չի այցելի և ոչ մի պաշտոնյա, իրենց պետք չի հարց լուծել, կարևորը ձեն հանող չկա, իսկ մեր մամուլն այսօրվանից պարտավոր է բարձրացնել այս հարցը: Մենք հարգած կլինենք մեր տղեքին, եթե մեր ուշադրության կենտրոնում պահենք լեգենդներ տված մարզադպրոցի վերականգնմանը:
Ստորև կարող եք դիտել Արթուր Ալեքսանյանի առաջին հարցազրույցն`աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո:
Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը` Ներսիկ Գորգյանի յութուբյան էջից`ստորև.