▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկվում է հանել ուսումը շարունակելու համար պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման իրավունքը

pastinfo.am-ը գրում է. Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկում են հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Ընդդիմադիր պատգամավորները սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Ըստ հեղինակների՝ արական սեռի Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ շատ հաճախ նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը: Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ: 

Հեղինակները կարծում են, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաև զբաղվել գիտական գործունեությամբ, դա կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկում են հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:
 
Ընդդիմադիր պատգամավորները սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
 
Ըստ հեղինակների՝ արական սեռի Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ շատ հաճախ նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը:
 
Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ: 
 
Հեղինակները կարծում են, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաև զբաղվել գիտական գործունեությամբ, դա կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին