Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Օ՜, թշվառ իմ հայ ժողովուրդ, նոր արհավիրք է քեզ սպաասվում: Շուտով սերիալային ոլորտում Դիանա Գրիգորյանի մենաշնորհը պատրաստվում են վիճարկել, էն էլ ով... դամի ի գոսպոդա, սրթսրթացեք, նոր աստղ է հայտնվել սցենարիզմի ու ռեժիսուրայի հայկական երկնակամարում՝ Ճոյտը...
Այո-այո, Արմավիրից այս նախկին պատգամավորը, ով շատ բռնող կրթություն ունի (գեղինիստուտն ա ավարտել), հայտարարել է.
«Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետեւ շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ հա՛մ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, հա՛մ էլ բիզնես անել»:
Ավելին, պարզվում է Ճոյտն արդեն տևական ժամանակ է ինչ սցենարներ է գրում ու իր միջոցներով նկարահանում և էկրանավորում է կինեմատոգրաֆի գոհարներ:
Ու եթե ձեզ թվում է, թե սարսափելին լսեցիք՝ չարաչար սխալվում եք: Ճոյտը հայտարարել է, որ իր վաղեմի փափագն է կյանքի կոչում հիմա՝ հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված սցենարով ֆիլմ... Ցեղասպանության մասին:
Էս ա ժողովուրդ ջան, եթե Ճոյտն էլ արդեն իրան տվեց ռեժիսուրային ու սցենարներ գրելուն, մենակ մի բան է մնում՝ Հայաստանը պաշտոնապես գժանոց հայտարարելուն. գեներալ Մանվելը բալետ գրի, գեներալՍեյրանը գլխավոր խորեոգրաֆը լինի, իսկ Շմայսը՝ պրիմա բալերինան: