▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յորգանցը՝ Հոկտեմբերյանի ֆուտբոլի դաշտում կայացած համերգի մասին

Հայաստանում է հայտնի ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը:

«Սքանչելի օրեր եմ անցկացնում Հայաստանում: Եկել եմ՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի 10-ամյակի առիթով: Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին՝ Էջմիածնում: Ինձ հրավիրեցին մասնակցելու  գեղեցիկ մի համերգի, որի ընթացքում կատարեցի բոլորին հայտնի իմ երգերից մի քանիսը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչը:

Նրան զարմանք է պատճառել թե' համերգին ներկա ժողովուրդը, որոնց թիվն անցել է 7000-ը, և թե իր երգերի հանդեպ սերը.

«Զարմանում եմ, որ 20 տարի անց էլ «Ճկույթիկ»-ը շարունակում է սիրված երգ մնալ: Սա ինձ համար ուրախություն և պատիվ է: Հայաստանում բոլորը մատնացույց էին անում՝ ասելով «Ճկույթիկ»-ը»,-անկեղծացավ Մարթեն Յորգանցը:

Խոսելով առաջիկա համերգից՝ երգիչը նշեց, որ դեռևս չի պլանավորել, սակայն նկատեց՝ 1988  թվականից մինչ օրս Հայաստանում 139 համերգ է ունեցել, որը ռեկորդ է, իսկ տպավորված և մինչ օրս հիշվող համերգը եղել է Հոկտեմբերյանում.

«1989 թվականին Հոկտեմբերյանի ֆուտբոլի դաշտում կայացած համերգի ժամանակ կնքահայր դարձա»,-հիշեց կոմպոզիտորը:

Վաղարշապատ երգի-պարի թատրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Մադոյանն էլ խոսելով «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի մասին՝ ասաց, որ այն հիմնադրվել է 10 տարի առաջ՝ բարեգործական նպատակով: Հիմանականում գործունեությունը ծավալում է Սփյուռքում՝ տարածելով հայ մշակույթն ու երգը: Իսկ, թե ինչո՞ւ են երգի-պարի թատրոնի 10-ամյակին Մարթեն Յորգանցին հրավիրել՝ մեկնաբանում է.

«Նա փոքրիկների սիրելին է, և որքան էլ տարիներ անցնեն՝ սերը կմնա, այն հարատև է»:

 

Հայաստանում է հայտնի ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը:
«Սքանչելի օրեր եմ անցկացնում Հայաստանում: Եկել եմ՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի 10-ամյակի առիթով: Ինձ հրավիրեցին մասնակցելու  գեղեցիկ մի համերգի, որի ընթացքում կատարեցի բոլորին հայտնի իմ երգերից մի քանիսը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչը:
Նրան զարմանք է պատճառել թե ներկա ժողովուրդը, որոնց թիվն անցել է 7000-ը, և թե իր երգերի հանդեպ սերը.
«Զարմանում եմ, որ 20 տարի անց էլ «Ճկույթիկ»-ը շարունակում է սիրված երգ մնալ: Սա ինձ համար ուրախություն և պատիվ է: Հայաստանում բոլորը մատնացույց էին անում՝ ասելով «Ճկույթիկ»-ը»,-անկեղծացավ Մարթեն Յորգանցը:
Խոսելով առաջիկա համրեգից, երգիչը նշեց, որ դեռևս չի պլանավորել, սակայն նկատեց՝ 1988  թվականից մինչ օրս Հայաստանում 139 համերգ է ունեցել, որը ռեկորդ է, իսկ տպավորված և մինչ օրս հիշվող համերգը եղել է Հոկտեմբերյանում.
«1989 թվականին Հոկտեմբերյանի ֆուտբոլի դաշտում կայացած համերգի ժամանակ կնքահայր դարձա»,-հիշեց կոմպոզիտորը:
Վաղարշապատ երգի-պարի թատրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Մադոյանն էլ խոսելով «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի մասին՝ ասաց, որ այն հիմնադրվել է 10 տարի առաջ՝ բարեգործական նպատակով: Հիմանականում գործունեությունը ծավալում է Սփյուռքում՝ տարածելով հայ մշակույթն ու երգը: Իսկ, թե ինչո՞ւ են երգի-պարի թատրոնի 10-ամյակին Մարթեն Յորգանցին հրավիրել՝ մեկնաբանում է.
«Նա փոքրիկների սիրելին է, և որքան էլ ատրիներ անցնեն՝ սերը կմնա, այն հարատև է»

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին