▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուվեցի Կարո»-ի կրակոցներից բարեբախտաբար ողջ մնացածը` գործով մեղադրյալ...

 

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու Դատական Գործ N: ԱՎԴ2/0019/01/14 դատավարությունը Մասիսի դատարանում
Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել կրել հրազեն և ռազմամթերք:2009 թվականի հոկտեմբերի 05-ին ժամը 11-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ:
 ՀՔԾ-ում վերաբացվել է 2009 թ. հոկտեմբերին Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում քաղաքացի Արթուր Զադոյանի վրա Կարո Կարապետյանի արձակած կրակոցների կասեցված գործը:
«Այն ժամանակ կասեցրել էին գործը, իբր ես վատառողջ եմ, չեմ կարող դատական պորցեսներին մասնակցել: Մենք բազմիցս դիմեցինք դատարան՝ գործը վերսկսելու պահանջով: Մի քանի դատ եղավ, անընդհատ նույն բանն էին ասում, թե դա քաղաքական որոշում ա, ոչ մի բան չենք կարող անել: Հիմա վերսկսել են գործը նորից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Զադոյանը:
Հիշեցնենք, որ 2009-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, որը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը: Զադոյանը, բարեբախտաբար, ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Պատգամավորի հետ կապված գործը բավական աղմուկ հանեց, սակայն առավել ուշագրավ է գործի քննությունը. Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Ավելին՝ սկզբում երկուսն էլ սույն գործով անցնում էին որպես վկա, հետո Արթուր Զադոյանին, որը բարեբախտության շնորհիվ էր պատգամավորի կրակոցներից հետո ողջ մնացել, ներգրավեցին որպես մեղադրյալ: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:
Այս պահին ևս վերաբացված գործով ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանը ոչ մեղադրայլ է, ոչ տուժող: Մեղադրյալը կրկին Արթուր Զադոյանն է: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ այժմ քաղաքական որոշումը փոխվե՞լ է, որ վերսկսել են գործը, Զադոյանն ասաց. «Չեմ կարծում: Մեծ ակնկալիքներ չեմ տեսնում գործի քննությունից: Մինչև հիմա Կարապետյանը կարգավիճակ չունի, իսկ ես մեղադրյալ եմ: Մի երկու իր ընկերներից եկել, ցուցմունք են տվել, իբր ես իրենց հետ հանդիպել եմ, ասել եմ, որ Կարոյին սատկացնելու եմ: Էդ հարցերը վերևից են կարգավորվում: Պարզապես՝ մարդիկ տեսնում են, որ սպանության փորձի գործով մարդն ազատ ման է գալիս, ոչ մի պրոբլեմ չունի, ինչ ասես»:
Արտաշատի քաղաքային հիվանդանոցից անցած ուրբաթ օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը: Նրան պատրաստվում են վիրահատել: Հիշեցնենք, որ վերջինս ոտքի եւ ձեռքի հատվածներում հրազենային վնասվածքներ է ստացել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի կողմից` իրեն ամրակցված ատրճանակից ստացած կրակոցների հետեւանքով: Միջադեպը տեղի էր ունեցել Երեւան-Արտաշատ ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի սկզբնամասում, պաշտպանության նախարարության բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վ.Միրզոյանի գազալցակայանի մոտ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ թե’ Զադոյանը, թե’ Կարապետյանը գործով անցնում են որպես վկաներ: Դեպքից հետո մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահ նշել էր, որ բանը չի հասնի նրան, որ Կարո Կարապետյանին ձերբակալելու համար գլխավոր դատախազը մտնի ԱԺ: Եւ իսկապես, ամեն ինչ խոսում է այն մասին, Ա. Զադոյանին թիկունքից կրակած պատգամավորը պատասխանատվության չի ենթարկվելու: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանամերձ բիզնեսմենները քրեական հանցագործություն են կատարում բայց չեն պատժվում:

Հոկտեմբերի 2-ին, Մասիսի դատարանը քննելու է  5 տարի առաջ` 2009 թվականի հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում քաղաքացի Արթուր Զադոյանի վրա ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի արձակած կրակոցների փաստով կասեցված գործը:


ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին:

Հիշեցնենք, որ 2009-ին, վերը նշված վայրում,  ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ. փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր  Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Վնասվել էին նաև Արթուր Զադոյանի կողերը: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել:

Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն  իրենից  ցանկացել է հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Հատկանշական է, որ ԲՀԿ-ական  Կարո Կարապետյանն, ով առավել հայտնի է «Յուվեցի Կարո» մականունով,   այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ  էլ տուժող չի ճանաչվել:

Գործով մեղադրյալը և նախկինում,  և գործի վերաբացումից հետո  պատգամավորի կրակոցներից հետո բարեբախտաբար  ողջ մնացած Արթուր Զադոյանն է. նրան մեղադրանք է առաջադրվանի համար, որ ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել,  կրել հրազեն և ռազմամթերք, իսկ  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին