Սյունիքի «կրկնակի» մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին օգնական Զարզանդ Նիկողոսյանը, որին հաճախ ներկայացնում են որպես մարզպետի թիկնապահ, երեկ ներկայացել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հետաքրքրական է, որ հիշյալ դատարանում քննվող երկու հնչեղ գործերով էլ Զարզանդը ներգրավված է որպես վկա: Խոսքը Գրիգոր Պապյանի սպանության գործը կեղծելու մեջ մեղադրվող` Սյունիքի պաշտոնատար անձանց դեմ հարուցված և Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործերի մասին է: Զարզանդը, ով մշտապես հայտնվում է սկանդալային պատմությունների կենտրոնում, ըստ մամուլի հրապարակումների, տարիներ առաջ Սյունիքի դատավորներից մեկին էր ծեծել: Նրա անվան հետ են կապվում նաև նախորդ տարի Սյունիքում տեղի ունեցած երկու աղմկահարույց միջադեպերը: Ըստ ոստիկանության` 2013-ի մարտի 26-ին Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբում Զարզանդ Ն.-ն Դավիթ Բ-ի հետ մարմնական վնասվածքներ է հասցրել 43-ամյա Արմեն Վարդանյանին, ով ակումբի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով գլխի սալջարդ էր ստացել: Հիշյալ դեպքից ամիսներ անց` հունիսի 1-ին, Զարզանդը և Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրանը, կալանավորվել էին մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով, սակայն երկու ամիս անց նրանք ազատ էին արձակվել և գործում ներգրավվել որպես վկաներ: Yerkir.am-ի հետ զրույցում Զարզանդը նշեց, որ ինքն այլևս մարզպետի թիկնապահը չէ, այլ պարզապես` Խաչատրյանների ընտանիքի համար հարազատ մարդ: Նա հրաժարվեց խոսել նախորդ տարի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպից մասին` ասելով, որ նախաքննական մարմինն ամեն ինչ պարզել է: «Դատը գնում ա, առանց ինձ հարցնելու էլ պարզ ա` ինչ է եղել»,- ասաց նա: Այնուամենայնիվ, Զարզանդը պատասխանեց Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը վերաբերող` մեր մի քանի հարցերին: - Սպասո՞ւմ էիք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը: -Դուք տեսել եք, թե ոնց են դիմավորել նրան Սյունիքի դարպասների մոտ, մարդկանց ոգևորությունը… Էն որ հարցումներ են արել` պարզելու, թե սյունեցիների քանի տոկոսն է ցանկացել, որ նա վերանշանակվի, ես կասեի` իրականում 80 տոկոսն է ուզել: Ինքը, որպես ղեկավար, շատ ուժեղ ա եղել, կարաք մոտենաք մարդկանց, խոսացնեք: -Չե՞ք կարծում, որ վերջին դեպքերը բացասական են անդրադարձել նրա վարկանիշի վրա: -Եթե լրատվամիջոցներն իրանց մեջ բամբասանքներ լսեն, մի բան էլ իրենք ավելացնեն… Եթե չգրեն` ամեն ինչ լավ կլինի: Իրա ռեյտինգի վրա էլ ոչ մի բան չի ազդել, որովհետև տեսանյութը բոլորը տեսել են` դեպքը ոնց ա եղել, իրա մեղքը ըտեղ վապշե չկա, դեպքի վայրում չի եղել, տանը քնած ա եղել: Ավել բան չեմ կարող ասել: -Ի՞նչ կասեք նախորդ մարզպետի գործունեության մասին: -Ես Վահեին չեմ ճանաչում, ոչ էլ հետևել եմ նրա գործունեությանը, բայց, դե, մենք միշտ էլ Սուրիկ Խաչատրյանին տեսել ենք որպես Սյունիքի մարզպետ: Ճիշտ ա, ինքն էս ընթացքում մարզպետ չէր, բայց ինքն էնքան գործունեություն ա ծավալել, բարեգործություն ա արել, օրինակ` իր միջոցներով Գորիսի հրապարակի վերանորոգումն ա արել: Միայն ստեղ չէ, մյուս քաղաքներին հարցնեք, գյուղերին էլ ա օգնել էս ընթացքում: -Բայց ասում են` Սուրիկ Խաչատրյանը մարդասպան է: -Ես ասում եմ` դու կարաս մոտիկանաս Ղափանում, Սիսիանում ժողովրդից կարծիք հարցնես, տենաս` էդ մարդուն ոնց են սիրում, հարգում, ընդունում… -Մարդիկ վախենում են խոսել… -Չի կարա տենց բան լինի: Հարգանքը էտի լրիվ ուրիշ հասկացություն ա, վախ ասվածը ստեղ ընդհանրապես տեղ չունի: Ասենք` 75 տարեկան ծեր կին ա կամ երեխա ա, ասենք` իրանց ի՞նչ վախ պետք ա պատճառի: -Գուցե լսել են մյուսների պատմածներից: -Իմ մասին էլ են շատ բաներ խոսում, բայց հո ճիշտ չի: -Օրինակ` ի՞նչ կասեք Ձեր մասնակցությամբ գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի մասին: -Մարդը խմած ա եղել ու գլորվել ա: Ես ընդեղ կանգնած եմ եղել, իմ մեղավորությունը ո՞րն ա: -Որտեղի՞ց եք ճանաչում Գրիգոր Պապյանի սպանության գործով մեղադրյալ Սահակ Սահակյանին: -Սահակն իմ ընկերն ա: Նախաքննական մարմինն անմեղ մարդուն 4 տարի կալանքի տակ ա պահում, ուղղակի չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ գործի հետ: Էդ դեպքը եղել ա Քաջարանում, ես մեր տունը պառկած, քնած եմ եղել, բայց ինձ ներգրավել են որպես վկա: -Իսկ ինչո՞ւ են Ձեր մասին վատ բաներ տարածում: -Մի հատ չուզող մասսա կա, որ բամբասանքների միջոցով սխալ բաներ ա տարածում, ու լցվում ա համացանցերը, ու մարդիկ սխալ տպավորություն են կազմում մարդկանց մասին: -Այժմ, երբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել «չուժոյ մասսայի» դեմ, հաշվեհարդա՞ր կտեսնեք: -«Չուժոյ մասսան» դա գիտե՞ս` ինչ ա, դրանք սողուններ են, թաքնված, մեկը, համակարգչի մոտ նստած, լուրեր ա տարածում: -Տեղյա՞կ եք` երբ և որտեղ է Սուրիկ Խաչատրյանին շնորհվել պատմափիլիսոփայանկան գիտությունների դոկտորի աստիճանը: -Անցած տարի, պաշտպանել ա «Սյունիքի կառավարման պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր» թեման, շատ ուժեղ, ծավալուն ու դժվար թեմա ա եղել: -ԲՈՀ-ը հայտարարել է, որ նման աստիճան ուղղակի գոյություն չունի, նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանին նման աստիճան իրենք չեն շնորհել: -Գլուխները պատին են տվել, ո՞նց չեն տվել: Էտի էդ հավայի գրողներն են, դու իրանց մի լսի, եթե մարդը պաշտպանել ա, գիտությունների թեկնածու ա, ո՞նց կարա տենց բան չլինի: Ի ինքը տասնյակից ավելի գրքերի հովանավոր ա, դու գիտես էդ մասին:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Yerkir.am-ը գրում է. Սյունիքի «կրկնակի» մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին օգնական Զարզանդ Նիկողոսյանը, որին հաճախ ներկայացնում են որպես մարզպետի թիկնապահ, երեկ ներկայացել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հետաքրքրական է, որ հիշյալ դատարանում քննվող երկու հնչեղ գործերով էլ Զարզանդը ներգրավված է որպես վկա: Խոսքը Գրիգոր Պապյանի սպանության գործը կեղծելու մեջ մեղադրվող` Սյունիքի պաշտոնատար անձանց դեմ հարուցված և Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործերի մասին է:
Yerkir.am-ի հետ զրույցում Զարզանդը նշել է, որ ինքն այլևս մարզպետի թիկնապահը չէ, այլ պարզապես` Խաչատրյանների ընտանիքի համար հարազատ մարդ: Նա հրաժարվել է խոսել նախորդ տարի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպից մասին` ասելով, որ նախաքննական մարմինն ամեն ինչ պարզել է:
«Դատը գնում ա, առանց ինձ հարցնելու էլ պարզ ա` ինչ է եղել»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, Զարզանդը պատասխանել է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը վերաբերող` մեր մի քանի հարցերի:
- Սպասո՞ւմ էիք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:
-Դուք տեսել եք, թե ոնց են դիմավորել նրան Սյունիքի դարպասների մոտ, մարդկանց ոգևորությունը… Էն որ հարցումներ են արել` պարզելու, թե սյունեցիների քանի տոկոսն է ցանկացել, որ նա վերանշանակվի, ես կասեի` իրականում 80 տոկոսն է ուզել: Ինքը, որպես ղեկավար, շատ ուժեղ ա եղել, կարաք մոտենաք մարդկանց, խոսացնեք:
-Չե՞ք կարծում, որ վերջին դեպքերը բացասական են անդրադարձել նրա վարկանիշի վրա:
-Եթե լրատվամիջոցներն իրանց մեջ բամբասանքներ լսեն, մի բան էլ իրենք ավելացնեն… Եթե չգրեն` ամեն ինչ լավ կլինի: Իրա ռեյտինգի վրա էլ ոչ մի բան չի ազդել, որովհետև տեսանյութը բոլորը տեսել են` դեպքը ոնց ա եղել, իրա մեղքը ըտեղ վապշե չկա, դեպքի վայրում չի եղել, տանը քնած ա եղել: Ավել բան չեմ կարող ասել:
-Ի՞նչ կասեք նախորդ մարզպետի գործունեության մասին:
-Ես Վահեին չեմ ճանաչում, ոչ էլ հետևել եմ նրա գործունեությանը, բայց, դե, մենք միշտ էլ Սուրիկ Խաչատրյանին տեսել ենք որպես Սյունիքի մարզպետ: Ճիշտ ա, ինքն էս ընթացքում մարզպետ չէր, բայց ինքն էնքան գործունեություն ա ծավալել, բարեգործություն ա արել, օրինակ` իր միջոցներով Գորիսի հրապարակի վերանորոգումն ա արել: Միայն ստեղ չէ, մյուս քաղաքներին հարցնեք, գյուղերին էլ ա օգնել էս ընթացքում:
-Բայց ասում են` Սուրիկ Խաչատրյանը մարդասպան է:
-Ես ասում եմ` դու կարաս մոտիկանաս Ղափանում, Սիսիանում ժողովրդից կարծիք հարցնես, տենաս` էդ մարդուն ոնց են սիրում, հարգում, ընդունում…
-Մարդիկ վախենում են խոսել…
-Չի կարա տենց բան լինի: Հարգանքը էտի լրիվ ուրիշ հասկացություն ա, վախ ասվածը ստեղ ընդհանրապես տեղ չունի: Ասենք` 75 տարեկան ծեր կին ա կամ երեխա ա, ասենք` իրանց ի՞նչ վախ պետք ա պատճառի: -Գուցե լսել են մյուսների պատմածներից:
-Իմ մասին էլ են շատ բաներ խոսում, բայց հո ճիշտ չի:
-Օրինակ` ի՞նչ կասեք Ձեր մասնակցությամբ գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի մասին:
-Մարդը խմած ա եղել ու գլորվել ա: Ես ընդեղ կանգնած եմ եղել, իմ մեղավորությունը ո՞րն ա:
-Իսկ ինչո՞ւ են Ձեր մասին վատ բաներ տարածում:
-Մի հատ չուզող մասսա կա, որ բամբասանքների միջոցով սխալ բաներ ա տարածում, ու լցվում ա համացանցերը, ու մարդիկ սխալ տպավորություն են կազմում մարդկանց մասին:
-Այժմ, երբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել «չուժոյ մասսայի» դեմ, հաշվեհարդա՞ր կտեսնեք:
-«Չուժոյ մասսան» դա գիտե՞ս` ինչ ա, դրանք սողուններ են, թաքնված, մեկը, համակարգչի մոտ նստած, լուրեր ա տարածում:
-Տեղյա՞կ եք` երբ և որտեղ է Սուրիկ Խաչատրյանին շնորհվել պատմափիլիսոփայանկան գիտությունների դոկտորի աստիճանը:
-Անցած տարի, պաշտպանել ա «Սյունիքի կառավարման պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր» թեման, շատ ուժեղ, ծավալուն ու դժվար թեմա ա եղել:
-ԲՈՀ-ը հայտարարել է, որ նման աստիճան ուղղակի գոյություն չունի, նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանին նման աստիճան իրենք չեն շնորհել:
-Գլուխները պատին են տվել, ո՞նց չեն տվել: Էտի էդ հավայի գրողներն են, դու իրանց մի լսի, եթե մարդը պաշտպանել ա, գիտությունների թեկնածու ա, ո՞նց կարա տենց բան չլինի: Ի ինքը տասնյակից ավելի գրքերի հովանավոր ա, դու գիտես էդ մասին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում