▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքից` սննդի անվտանգություն....«Սամսունգի Արմեն»-ի նոր պաշտոնը

 

Սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը քիչ առաջ ՀՀ վարչապետի որոշմամբ ներկայացվել է Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմին՝ որպես ծառայության պետ:
Վերջինս միջավայրում հայտնի է որպես «Սամսունգի Արմեն»:
«Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից է Երևանում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ով այդ պաշտոնին էր 2011-ից, նշանակվել է ՍԱՊԾ պետ. հիշեցնենք, որ այդ պաշտոնին այսօր հրաժեշտ է տվել Աբրահամ Բախչագուլյանը:

Բախչագուլյանի պաշտոնանկության մասին խոսվում էր դեռ երկու տարի առաջ, երբ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր իրականացվում Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ):

Վերջերս էլ մամուլը գրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ բարկացել էր Աբրահամ Բախչագուլյանի վրա,քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտահանվող սննդի որակը բավական հեռու է պահանջվող չափանիշներից, ինչն էլ շարժել է ներկրող երկրների համապատասխան շրջանակների զայրույթը և խափանել հետագա համագործակցությունը:

 

Նշենք, որ Արմեն Հայրապետյանը, ով հայտնի է որպես  «Սամսունգի Արմեն»/ նա «ՍԱՄՍՈՒՆԳ» խանութների ցանցի սեփականատերն է/ և համարվում է «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից  Երևանում` արդեն    ներկայացվել է Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմին:

Թե «Սամսունգի Արմեն»-ի    գործունեությունն ու մասնագիտությունն ինչ կապ ունեն սննդի անվտանգության պետական ծառայության հետ, պաշտոնական հաղորդագրությունում, դժվար թե բացահայտեք` ինչպես անհասկանալի էր նաև Սփյուռքի նախարարության հետ նրա առնչությունը`  նախարարի տեղակալի պաշտոնում նշանակավելու պարագայում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին