▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տակը շատ ես թողնում». դատապարտյալի ճակատագիրը շարունակվում է խեղվել

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Կոշ ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին ով դատապարտվել է ազատազրկման 2010 թվականին՝ 7 տարի ժամկետով, /պատժի սկիզբը հաշվվում է 28.02.2010-ից/` ՀՀ Քր. Օր.-ի 175/1-ավազակային հարձակում, 34-176/1-փորձ-կողոպուտ, 35-175/2-ավազակության պատրաստվել հոդվածներով:
Կրկին դիմել է asekose.am-ին տեղեկացնելով իր նկատմամբ կատարված հերթական անօրինականության մասին:
4 տարի 7 ամսվա ընթացքում դրսևորել եմ օրինակելի վարքագիծ և բավարարել եմ սահմանված բոլոր չափորոշիչների պայմանները, որոնք անհրաժեշտ են նաև վաղաժամկետ ազատման համար: Նշեմ, որ իմ վաղաժամկետ ազատման ժամկետը լրացել է դեռևս 28.07.2013թ, սակայն Կոշ ՔԿՀ-ի վարչակազմն անհիմն պատճառաբանություններով մերժում էր իմ վաղաժամկետ ազատումը` խախտելով իմ իրավունքները: 
Դատապարտյալը տեղեկացնում է, որ ինքը վերջապես բողոքարկել է Կոշ ՔԿՀ վարչակազմի կողմից 31.01.2014թ. կայացված 3-րդ մերժման որոշումը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել իր մասին բացասական բնութագիրը, մերժման որոշումը և իրեն վաղաժամկետ ազատել: <<23.05.2014թ. դատարանը նախագահությամբ դատավոր Ս. Մնոյանի կայացրեց օբյեկտիվ և արդարացի որոշում` մասնակիորեն բավարարեց բացասական բնութագիրս և մերժման որոշումը` պարտավորեցնելով Կոշ ՔԿՀ-ին ինձ պատժից վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողով, ուղղման աստիճանը դրական, ռիսկայնությունը ցածր, վարքի գնահատման արդյունքները բարձր չափանիշերով, որոնցով հիմնավորվեց, որ ես այլևս պատիժ կրելու կարիք չունեմ, քանի որ ուղղված եմ:
Այս որոշման դեմ կողմերից որևէ մեկը, այդ թվում դատախազությունը, բողոք չի ներկայացրել վերաքննիչ դատարան: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուն պես 16.06.2014թ. Կոշ ՔԿՀ-ի վարչակազմը կատարում է դատարանի որոշումը: Ըստ սահմանված ընթացակարգի 16.07.2014թ. Ամատունուն ընդունել են անկախ հանձնաժողովի 2 անդամներ` Հանրային խորհրդից Հովհաննես Հովհաննիսյանը և հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը: 
Լսում եմ նախորդ մերժումներիս ժամանակ լսված ծանոթ խոսքեր` Տակը շատ ես թողնում: Այսինքն` ըստ իրենց կարծիքի դեռ շուտ է, որ ազատվեմ: Իրավունքներիս ոտնահարումը շարունակվում է, պարզապես փոխվեց ոտնահարող մարմինը: 
23.07.2014թ. անկախ հանձնաժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ մերժել է Ամատունու վաղաժամկետ ազատումը, հավանություն չտալով իրեն ազատելու միջնորդագրին, անտեսելով դատարանի որոշումը, որով հաստատված հանգամանք է իր ուղղված լինելու փաստը: Ստացվում է, որ ՀՀ նախագահի հրամանով գործող հանձնաժողովը հակասում է ՀՀ նախագահի հրամանով նշանակված դատավորի որոշմանը: 
<<Անկախ հանձնաժողովը դիտավորությամբ չի կատարել դատարանի որոշումը, քանի որ անձական գործս ուսումնասիրելուց ծանոթացել է նաև դրա հետ: Անկախ հանձնաժողովի անդամները վստահ են իրենց անպատժելիության մեջ: Կոշ ՔԿՀ սպասարկող անկախ հանձնաժողովի նախագահն է ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, այս հանձնաժողովի անդամներից ինձ հայտնի են նաև ԱԱԾ քննչական վարչության պետ Ա. Մարուքյանը, քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ> Քոչարյանը: Ահա այս անձինք են խեղում իմ ճակատագիրը: 
Ամատունին այս խնդրի վրա է հրավիրում ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը և խնդրում է ստուգել անկախ հանձնաժողովի կայացրած մերժման որոշման օրինականությունը: Միաժամանակ նա դիմում է ՀՀ նախագահին և խնդրում է վերացնել անկախ հանձնաժողովի անօրինականությունները: 
Անկախ հանձնաժողովի այս որոշումը ևս բողոքարկել եմ Արագածոտնի մարզի ընդհանուր իկրավասության դատարանում և բողոքս գտնվում է նույն դատավորի` Սուրիկ Մնոյանի վարույթում: Այս անգամ սակայն դատարանը քննարկել է բողոքարկմանս մի մասը և իմ տեղեկություններով կայացրել է մերժման որոշում: Այնինչ ես հույս ունեի, որ դատարանի օբյեկտիվ որոշման շնորհիվ ես վաղաժամկետ կազատվեի, կլինեի միայնակ մորս կողքին, ընտանիք կստեղծեի և կգտնեի իմ տեղը հասարակությն մեջ, ինչը պետք է կատարված լիներ դեռ մեկ տարի առաջ:

Արդեն տեղեկացրել ենք, որ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, ով դատապարտվել է ազատազրկման 2010 թվականին՝ 7 տարի ժամկետով, /պատժի սկիզբը հաշվվում է 28.02.2010-ից/` ՀՀ Քր. Օր.-ի 175/1-ավազակային հարձակում, 34-176/1-փորձ-կողոպուտ, 35-175/2-ավազակության պատրաստվել հոդվածներով, բողոքում է իր նկատմամբ իրականացված անօրինականություններից:

Նա կրկին դիմել է asekose.am-ին` տեղեկացնելով իր նկատմամբ կատարված հերթական անօրինականության մասին:

«4 տարի 7 ամսվա ընթացքում դրսևորել եմ օրինակելի վարքագիծ և բավարարել եմ սահմանված բոլոր չափորոշիչների պայմանները, որոնք անհրաժեշտ են նաև վաղաժամկետ ազատման համար: Նշեմ, որ իմ վաղաժամկետ ազատման ժամկետը լրացել է դեռևս 28.07.2013թ, սակայն «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմն անհիմն պատճառաբանություններով մերժում էր իմ վաղաժամկետ ազատումը` խախտելով իմ իրավունքները»,-նշում է Ռուբենը:

Դատապարտյալը տեղեկացնում է, որ ինքը վերջապես բողոքարկել է «Կոշ» ՔԿՀ վարչակազմի կողմից 31.01.2014թ. կայացված 3-րդ մերժման որոշումը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել իր մասին բացասական բնութագիրը, մերժման որոշումը և իրեն վաղաժամկետ ազատել: «23.05.2014թ. դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Մնոյանի կայացրեց օբյեկտիվ և արդարացի որոշում` մասնակիորեն բավարարեց բացասական բնութագիրս և մերժման որոշումը` պարտավորեցնելով «Կոշ» ՔԿՀ-ին ինձ պատժից վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել «անկախ հանձնաժողով», ուղղման աստիճանը դրական, ռիսկայնությունը ցածր, վարքի գնահատման արդյունքները բարձր չափանիշերով, որոնցով հիմնավորվեց, որ ես այլևս պատիժ կրելու կարիք չունեմ, քանի որ ուղղված եմ»,-տեղեկացնում է դատապարտյալը:

Այս որոշման դեմ կողմերից որևէ մեկը, այդ թվում դատախազությունը, բողոք չի ներկայացրել վերաքննիչ դատարանին: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուն պես 16.06.2014թ. «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը կատարում է դատարանի որոշումը: Ըստ սահմանված ընթացակարգի 16.07.2014թ. Ամատունուն ընդունել են անկախ հանձնաժողովի 2 անդամներ` Հանրային խորհրդից Հովհաննես Հովհաննիսյանը և հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:

«Լսում եմ նախորդ մերժումներիս ժամանակ լսված ծանոթ խոսքեր` «Տակը շատ ես թողնում»: Այսինքն` ըստ իրենց կարծիքի դեռ շուտ է, որ ազատվեմ: Իրավունքներիս ոտնահարումը շարունակվում է, պարզապես փոխվեց ոտնահարող մարմինը»

23.07.2014թ. անկախ հանձնաժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ մերժել է Ամատունու վաղաժամկետ ազատումը, հավանություն չտալով իրեն ազատելու միջնորդագրին, անտեսելով դատարանի որոշումը, որով հաստատված հանգամանք է իր ուղղված լինելու փաստը: Ստացվում է, որ ՀՀ նախագահի հրամանով գործող հանձնաժողովը հակասում է ՀՀ նախագահի հրամանով նշանակված դատավորի որոշմանը: 

«Անկախ հանձնաժողովը դիտավորությամբ չի կատարել դատարանի որոշումը, քանի որ անձական գործս ուսումնասիրելուց ծանոթացել է նաև դրա հետ: Անկախ հանձնաժողովի անդամները վստահ են իրենց անպատժելիության մեջ: «Կոշ» ՔԿՀ սպասարկող անկախ հանձնաժողովի նախագահն է ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, այս հանձնաժողովի անդամներից ինձ հայտնի են նաև ԱԱԾ քննչական վարչության պետ Ա. Մարուքյանը, քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ. Քոչարյանը: Ահա այս անձինք են խեղում իմ ճակատագիրը»,-կարծում է Ամատունին:

Ամատունին այս խնդրի վրա է հրավիրում ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը և խնդրում է ստուգել անկախ հանձնաժողովի կայացրած մերժման որոշման օրինականությունը: Միաժամանակ նա դիմում է ՀՀ նախագահին և խնդրում է վերացնել անկախ հանձնաժողովի անօրինականությունները: 

«Անկախ հանձնաժողովի» այս որոշումը ևս բողոքարկել եմ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և բողոքս գտնվում է նույն դատավորի` Սուրիկ Մնոյանի վարույթում: Այս անգամ սակայն դատարանը քննարկել է բողոքարկմանս մի մասը և իմ տեղեկություններով կայացրել է մերժման որոշում: Այնինչ ես հույս ունեի, որ դատարանի օբյեկտիվ որոշման շնորհիվ ես վաղաժամկետ կազատվեի, կլինեի միայնակ մորս կողքին, ընտանիք կստեղծեի և կգտնեի իմ տեղը հասարակությն մեջ, ինչը պետք է կատարված լիներ դեռ մեկ տարի առաջ»

Տեղեկացնենք, որ դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման կարգը բազմիցս բողոքների տեղիք է տալիս: Դատապարտյալները նշում են, որ հիմնականում այս կարգը մասսայաբար չի կիրառվում և սա այն հարցն է, որտեղ ակտիվ դերակատարում ունեն փողն ու հովանավորչությունը: Այս հարցերի շուրջ դիտեք նաև մեր զրույցը փորձագետ Ռոբերտ Ռևազյանի հետ: 

Հեղինակ` Ա. Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին