▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին նախագահն ավելի շատ «լուսանցքայիններին» քննադատեց, քան իշխանությանը

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթից հետո խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքում դարձյալ կային վիրավորական շեշտադրումներ ու դարձյալ այն ընդդիմադիրների հասցեին, ովքեր չեն միացել Եռյակին: Նա այդ ուժերին որակեց ՙՙլուսանցքային՚՚ բառով: Առաջին նախագահն ավելի շատ ՙՙլուսանցքայիններին՚՚ քննադատեց, քան իշխանությանը՝ ձեռքի հետ էլ փաստաբանություն անելով Գագիկ Ծառուկյանի համար: Տեր-Պետրոսյանը համարյա բաց տեքստով նշեց, որ եթե հակադրվենք Ռուսաստանին, կջնջվենք աշխարհի քարտեզից. նա հավելեց, որ Հայաստանում հակառուսականության հասարակական ռեսուրս չկա: Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցված համարեց այն պնդումները, թե իբր Հայաստանն անդամագրվելով ԵՏՄ-ին՝ կորցնում է իր ինքնիշխանությունը: Տպավորությունն այնպիսին էր, առաջին նախագահն արգումենտներ է բերում Հայասատանի եվրասիական ընտրությունն արդարացնելու համար: Տեր-Պետրոսյանը դարձյալ խոսեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, բայց հավելեց, որ շարժման տակտիկան հանրայնացնել չի կարելի. նա նշեց, որ շարժման ղեկավարությունն ինքնուրույն է որոշելու շարժման մարտավարությունը ու խնդրեց, որ ժողովուրդը քվեարկությամբ լիդերներին տա այդ իրավունքը: Տեր-Պետրոսյանի տրամադրությունն այսօր բարձր էր. նա որոշեց մի քանի անեկդոտ անգամ պատմել, ընդ որում՝ իրեն ոչ բնորոշ բառապաշարով:

 

Սուրեն Սուրենյանց


Ուղիղ հեռարձակմամբ դիտեք`  Եռյակի հանրահավաքն Ազատության հրապարակում. հիշեցնենք, որ խորհրդարանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ինչպես նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում են երկրորդ միասնական հանրահավաքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին