▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երանի վերջին հանրահավաքները լավ կազմակերպված բեմադրություն լինեն

 

Մտածում եմ՝ երանի վերջին հանրահավաքներն իսկապես լավ կազմակերպված բեմադրություն լինեն, ռեժիսորները՝ իշխող ու հարթակի կուսակցությունները: Երանի Բաղրամյան 26-ում նստածի առաջարկով լինեն մարդկանց հրապարակ հանած և դիտմամբ են միայն ներքին սարսռեցնող խնդիրներին անդրադառնում, որպեսզի հնարավոր դառնա խորհրդարանը ցրելով ու նոր ընտրություններ կազմակերպելու պատրվակով առժամանակ խուսափել ԵՏՄ-ին միանալու պարտադրանքից /քանի դեռ օրենսդիրն այն չի վավերացրել, ուժի մեջ մտնել չի կարող/: Եվ մեր գերգլխավոր ռազմավարական «ընկերոջը» շեղելու, բիրտ միջամտությունից զրկելու նպատակով է առաջին նախագահը հետադեմ կառույցի կազմ մտնելը անշրջելի համարում՝ ընդդիմացող, սակայն քաղաքական օրակարգ ձևաովորելու անունակ քսան-երեսուն անձնանց պիտակելով ջղագար ու մարգինալ:
Երանի այս անգամ հեքիաթն ու իրականությունը համընկնեին...

Մտածում եմ՝ երանի վերջին հանրահավաքներն իսկապես լավ կազմակերպված բեմադրություն լինեն, ռեժիսորները՝ իշխող ու հարթակի կուսակցությունները: Երանի Բաղրամյան 26-ում նստածի առաջարկով լինեն մարդկանց հրապարակ հանած և դիտմամբ են միայն ներքին սարսռեցնող խնդիրներին անդրադառնում, որպեսզի հնարավոր դառնա խորհրդարանը ցրելով ու նոր ընտրություններ կազմակերպելու պատրվակով առժամանակ խուսափել ԵՏՄ-ին միանալու պարտադրանքից /քանի դեռ օրենսդիրն այն չի վավերացրել, ուժի մեջ մտնել չի կարող/: Եվ մեր գերգլխավոր ռազմավարական «ընկերոջը» շեղելու, բիրտ միջամտությունից զրկելու նպատակով է առաջին նախագահը հետադեմ կառույցի կազմ մտնելը անշրջելի համարում՝ ընդդիմացող, սակայն քաղաքական օրակարգ ձևաովորելու անունակ քսան-երեսուն անձնանց պիտակելով ջղագար ու մարգինալ:Երանի այս անգամ հեքիաթն ու իրականությունը համընկնեին...

Արամ Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին