Ինչպես գրել էինք ավելի վաղ՝ «Գեղագիտության ազգային կենտրոն»-ում գտնվող քանդակի արվեստանոցում կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ կահույքագործական հաստոցներ է տեղադրել սրահում: Արդյունքում՝ առաջացել են լուրջ խոչընդոտներ՝ դասերը շարունակելու համար:
«Հաստոցները մոտ երկու ամիս առաջ են բերվել, փորձեցինք պայքարել, որ տանեն, բայց իրենք այն չեն անում, հակառակը՝ ստիպում են, որ մենք դուրս գանք այդտեղից»,-մեզ հետ զրույցում ասել էր քանդակի արվեստանոցի աշխատակից Հրաչ Համբարձումյանը:
Հարցը քննարկվել է Հանրային խորհրդում և, այսօր արդեն հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը պաշտոնապես դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հարցին լուծում տալու համար:
Ինչես գրել էինք ավելի վաղ՝ Asekose.am-ի տեղեկություններով՝ «Գեղագիտության ազգային կենտրոն»-ում գտնվող քանդակի արվեստանոցում կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ կահույքագործական հաստոցներ է տեղադրել սրահում: Արդյունքում՝ առաջացել են լուրջ խոչընդոտներ՝ դասերը շարունակելու համար:
«Հաստոցները մոտ երկու ամիս առաջ են բերվել, փորձեցինք պայքարել, որ տանեն, բայց իրենք այն չեն անում, հակառակը՝ ստիպում են, որ մենք դուրս գանք այդտեղից»,-մեզ հետ զրույցում ասել էր քանդակի արվեստանոցի աշխատակից Հրաչ Համբարձումյանը:
Հարցը քննարկվել է Հանրային խորհրդում և, այսօր արդեն հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը պաշտոնապես դիմել է ԿԳ նախարար Ա, Աշոտյանին՝ հարցին լուծում տալու համար: