▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել. Նիկոլ Փաշինյան

Ալեն Սիմոնյանն ասում է` էդ մե՞զ եք ասում, այո՛, ձեզ ենք ասում. Էդմոն Մարուքյան

Նաիրա Զոհրաբյանը՝ սեռական փոքրամասնությունների և տրանսգենդերների մասին

Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից

ՀՀ-ում առաջին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստի մասին ուսումնական ձեռնարկներ



2014-12-04 22:33:35

Դեկտեմբերի 4-ին Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում տեղի ունեցավ Վալենտին Թովմասյանի հեղինակած «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչությունը լույս է ընծայել Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն»¦ և «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկները:

Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար:

Հեղինակն իր ուսումնասիրություններում հաստատել ու ապացուցել է, որ այսօրվա երաժշտական մշակույթի բնականոն ընթացքը խիստ փոխկապակցված է անցյալի հետ: Վ.Թովմասյանը գտնում է, որ փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն այդ նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէր ուսումնասիրվել և իմաստավորվել:

Երկու ձեռնարկներում էլ ամփոփված ուսումնասիրություններն ու պատմագրական տեղեկությունները լրացնում են այդ բացը:

Աշխատությունններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, ովքեր XX-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային և հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը:

Վ.Թովմասյանը հայ երախտավորների նվաճումները համադրում է ժամանակաշրջանի հայրենասիրական ոգու և ազգային մշակութային զարթոնքի հետ` շնորհիվ անհատների ջանքերի ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հնչեցրեց ոչ միայն ազգային երաժշտությունը, այլև համաշխարհային դասականների ստեղծագործությունները, նպաստելով ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդի գեղագիտական ճաշակի դաստիարակմանը:

Հեղինակն իր գիտական հետազոտությունները դիտարկել է համամարդկային երաժշտական մշակույթի լավագույն ձեռքբերումների, համաշխարհային առաջավոր փորձի համատեքստում:

Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ռադիոյում, հեղինակել է ավելի քան 5000 ռադիոծրագիր, հրատարակել է դասագրքեր և մենագռություններ, դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայում, «Երաժշտական Հայաստան» ամսագրի պատասխանատու խմբագիրն է:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.