|
«Հրապարակ»-ի տեղեկություններով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։ Գործավարության փորձ ուներ, նորմալ երեխա ա, սոցիալական խնդիր կա, վերցրել եմ` հնարավորություն տամ, էդ երեխան գործավարություն անի»։ Պետրոսյանը նշեց, որ շուտ շուտ է օգնական փոխում․ «Չեն կարողանում այն նշաձողը պահել, որը դրված է ՀԷՑ-ում՝ 18 ժամ աշխատանքային ռեժիմ, մաքուր աշխատավարձ, դասական հագուկապ, պետական համակարգի մոդել, նաև գրագիտության բարձր ցենզ, հայերենի գերազանց իմացություն։ Այս ամիսների ընթացքում 4-5 օգնական եմ փոխել»։ |


