▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Կանևսկու մահվան տարելիցին Հայաստան են ժամանելու մի շարք քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր». armlur.am

armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր և վաղը Հայաստան են ժամանելու մի շարք քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»՝ մասնակցելու հայազգի «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանևսկի) մահվան 4-րդ տարելիցի արարողությանը:

Արարողությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա՝ ոչ պակաս հայտնի եղբոր՝ Արտյոմ Շահումյանցու առանձնատանը, որը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի հետ՝ լուրի հետ կապված մանրամասներ իմանալու համար չի հաջողվել կապ հաստատել:  

«Օրենքով գողի» հուղարկավորությանը՝ 2010թվականի դեկտեմբերի 21-ին «հաջողացրել են» մասնակցություն ունենալ «գողերի» կնքահայր Դեդ Հասանի զարմիկն ու «օրենքով գող» Կամո Սաֆարյանը, թեպետ այստեղ գտնվելու ցանկություն ունեցել են բազմաթիվ քրեական հեղինակություններ: Ասում են, որ այդ ժամանակ տեղի «օրենքով գողերի» համար ևս հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ իրենց «գործընկերոջը» և մասնակցել հուղարկավորությանը, որն անց է կացվել իրավապահ մարմինների խիստ հսկողության ներքո:

Տարածված լուրերի համաձայն՝ դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ Արմեն Կանևսկու հոգեհանգստին, ներկա են գտնվել նաև այնպիսի բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսիք են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և այդ ժամանակ վերջինիս տեղակալ Արշալույս Փայտյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին