▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամիստների հարձակումը Փարիզում` արյունոտ վերջակետ Մուլտիկուլտուրալիզմի քաղաքականության վրա

Երեկ՝ կեսօրից հետո, Փարիզում արյունալի ողբերգություն է տեղի ունեցել։ Ինքնաձիգներով զինված երկու իսլամիստներ ներխուժել են Charlie Hebdo պարբերականի խմբագրություն ու գնդակահարել են տասնյակ մարդկանց, այդ թվում՝ դեպքի վայր ժամանած ոստիկանին։

Այս պահի դրությամբ, զոհերի թիվը հասել է 12-ի և ևս 10 մարդ գտնվում է կյանքի ու մահվան շեմին։ Սպանդը իրականացրել են Հուաշի եղբայրները, ովքեր ի դեպ ծնվել և մեծացել են հենց Ֆրանսիայում ու որ ամենացնցողն է, կասկածվել են իսլամիստական ընդհատակյա կազմակերպություն ղեկավարելու մեջ, բայց նրանց հաջողվել է իրականացնել այս ոճիրը, որը՝ ըստ վկայությունների, ահաբեկիչ եղբայրները դիտարկել են որպես պատիժ՝ պարբերականի կողմից հրապարակվա Մոհամեդ մարգարեի հերթական ծաղրանկարի համար։

Այս ահաբեկչությունն ամենայն հավանականությամբ վերջ կդնի Եվրոպայում Մուլտիկուլտուրալիզմի առանց այն էլ մահամերձ ու խիստ ոչ պոպուլյար քաղաքականության վրա ու զարկ կտա հակաիսլամիստական ու հակաէմիգրանտական տրամադրությունների։ Կասկածից վեր է, որ եվրոպացիների շրջանում առանց այն էլ ահագնանում են ծայրահեղականի հասնող տրամադրությունները օտարածին էլեմենտների հանդեպ ու ամեն նման միջադեպից հետո մեծանում է ռիսկը, որ կհայտնվի հերթական Բրեյվիկը, ով կոււտակված բացասական լիցքերը ոչ պակաս արյունալի կերպով կթափի «թշնամական» էլեմենտի վրա՝ մահմեդականների, միգրանտների, փոքրամասնությունների...

Ու սա անկասելի է։ Եվրոպան այնքան կորցրեց ադեկվատությունը, այն աստիճան ջնջեց թույլատրելիի ու անթույլատրելիի միջև սահմանները, այն աստիճան պաշտեց տոլերանտությունը, որ եվրոպայում հիմա առաջացել են երկու քաղցկեղային ուռուցքներ, որոնք ըստ իս՝ հավասարապես վտանգավոր ու բացասական են։ Մի կողմից, կասկածից վեր է, որ իսլամ դավանող եվրոպաբնակների թվում ահավոր շատ են իրականության զգացումը կորցրած, իսլամիստական նկրտումներով մնարգինալները, բայց մյուս կողմից էլ արդեն տեսնում ենք դրա ուղղակի հետևանքը՝ ուլտրա աջ-ֆաշիստական հոսանքների հզորացում, որոնք իրենց ծայրահեղանակությամբ բնավ չեն զիջում իսլամիստներին ու եթե այսպես շարունակվի, ապա պատմությունը կկրկնվի և ջարդերի, կոտորածների և էթնիկ զտումների հարստագույն փորձ ունեցող եվրոպան կկորցնի ժողովրդավարչական ու տոլերանտ դեմքը և հատկապես մահմեդական ծագմամբ եվրոպաբնակների համար կսկսվի այն, ինչ սկսվեց հրեաների համար՝ 1933 թվականից հետո։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին