РИА Новости:-ին հայտնում է, որ Մոնպելիե քաղաքի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութներից մեկում քիչ առաջ նոր հարձակում է տեղի ունեցել`անմիջապես հրեական թաղամասում գտնվող խանութի պատանդների ազատումից հետո:
Ըստ տեղեկությունների ահաբեկիչները պատանդ են վերցրել երկու հոգու: Այս պահին ոստիկանությունը շրջապատել է տվյալ թաղամասը: Ոստիկանությունը սակայն չի բացառում, որ սա ընդամենը կողոպուտ է: