▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովը Գյումրիում է, մենք մեր աչքերով տեսել ենք. Մարտուն Գրիգորյան

galatv.am-ը գրում է. «Պերմյակովը Գյումրիում է, մենք մեր աչքերով տեսել ենք»: Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված բազմության առջեւ հայտարարեց ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ակտիվիստներից մեկի հետ նոր է վերադարձել 102-րդ ռազմաբազայից, որտեղ գտնվում է ընտանեկան սպանության մեջ մեղադրվող անձը:

Հիշեցնենք, որ գյումրեցի ցուցարարների պահանջներից մեկը սա էր՝հավաստիանալ, որ զինծառայողը իրականում Գյումրիում է եւ նրան չեն տեղափոխել Մոսկվա:

ԱԺ պատգամավորը վստահեցրեց, որ իրականում զինծառայողն այնտեղ է եւ հորդորեց գյումրեցիներին գնալ տուն: Սակայն գյումրեցի ցուցարարները հիմա պահանջում են, որ հայտարարությամբ հանդես գա ՀՀ դատախազը:

Գյումրեցիների հիմնական պահանջն է, որ ՀՀ դատախազը դիմի ռուսաստանցի իր կոլեգային եւ ներկայացնելով ՀՀ քաղաքացիների պահանջը՝ խնդրի, որ ՌԴ կողմը մեղադրյալին հանձնի ՀՀ իրավապահներին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին