aravot.am-ը գրում է. Այսօր առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Այնուհետ տեղեկություններ հասան այն մասին, որ Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը, երբ ողջ Գյումրին ու հայ ժողովուրդը սգում էին անմեղ մարդկանց մահը, Գյումրիում դատախազության ու ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց իրենց արդարացի վրդովմունքն արտահայտում, Անդրեյ Մալախովը քննարկում էր Կրասնոդարի երկրամասում ապրող 3 հայ տղամարդկանց ռուս կնոջ համար իրար ծեծելու պատմությունը՝ ամոթանք տալով հայ ժողովրդին: Սա այնպիսի մեծ վրդովմունք էր առաջացրել գյումրեցիների մոտ, որը շատերը ստիպված եղան պատասխան գրել նրան՝ այդքան աննրբանկատ լինելու համար: Անդրեյ Մալախովի Գյումրի այցելելու մասին տեղեկությունը հաստատեց նաև Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը, ով փոխանցեց, թե ռուս հաղորդավարը Գյումրի է եկել նկարահանող խմբով, իր ցավակցական խոսքն ու ափսոսանք է հայտնել կատարվածի մասին: Այնուհետ հարցազրույց է վերցրել Սամվել Բալասանյանից՝ հետաքրքրվելով, թե ինչ մթնոլորտ է տիրում քաղաքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անդրեյ Մալախովը Երևանում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, որտեղ տեսակցել է ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում Գյումրիի սպանդից փրկված փոքրիկ Սերյոժային:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում