▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ոչ Լիսկայի որդին էր, ոչ Յուրի Վարդանյանի թմրամոլը...նա փուշ էր իշխանությունների կոկորդին...

Վարդանը փուշ էր իշխանությունների կոկորդին...

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Ռեժիմը չկարողացավ հանդուրժել ուղղամիտ արվեստագետին, նա փուշ էր շատերի կոկորդում: Վարդան Պետրոսյանին դատեցին, որպեսզի վախեցնեն ոմանց, որպեսզի սանձ դնեն մյուս քիչ թե շատ ազատ մտածող արվեստագետների լեզվին ու համարձակությանը:
Վարդանին ՊԵՏՔ է դատեին: 
Որովհետև նա ոչ Լիսկայի որդին էր, ոչ Յուրի Վարդանյանի թմրամոլը, ոչ էլ մյուս հովանավորվածներից մեկը:
Մի առիթով դերասանն ասել է՝ ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Սա զգայուն ու խորը մարդու ձեւակերպում է, սա ազնիվ մարդու ու քաղաքացու մտածում է, իսկ թվարկածս երկոտանիները, բնականաբար չեն կարող այսպես մտածել... 

Սերժ Կանայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին