azatutyun.am-ը գրում է, որ փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:
Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրել են, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:
Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նշել է, որ կրակոցներն մինչև ուշ գիշեր դեռ շարունակվել են:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 17։30-ից կրակոցները չէին դադարում Տավուշի մարզի սահամանամերձ գյուղերի ուղությամբ։ Գյուղացիները հայտնել են, որ մինչ 20։00-ն ադրբեջանցիները կրակել են փոքր տրամաչափի զենքերով, իսկ 20։00-ից մինչ ուշ գիշեր` հակառակորդը խփել է խոշոր տրամաչափի զենքերով։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում