▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը դատարանի նախագահ է նշանակել ՍԴ անդամի որդուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոր նախագահ ունի:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Դավիթ Բալայանին նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նշենք, որ Դավիթ Բալայանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է և արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրը: 

Տեղեկացնենք նաև, որ նախկինում  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն էր՝ Սուրիկ Կոստանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին