▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքագետը` Գալիպոլիի միջոցառումները չեղյալ հայտարարելու լուրերի մասին

Գալիպոլիի միջոցառումները չեղյալ հայտարարելու լուրերի շուրջ:

Որքան հասցրի նկատել, տեղեկության աղբյուրը «Զամանն է»՝ Թուրքիայում սուր ընդդիմադիրների վերածված Գյուլենի շարժման թերթը, որն ամեն գնով փորձում է հարվածել Էրդողանին և ընկերներին: Իսկ Գալիպոլիի դեպքը բավական հարմար առիթ է:
Ու որքան հասցրի հասկանալ, տեղեկությունից ավելի շատ դեզայի հոտ է գալիս: 
Կարծում եմ՝ Անկարան փորձելու է Դարդանելի գործողության հարյուրամյակը նշել ցանկացած գնով, կրկնում եմ՝ ցանկացած, որովհետև հակառակ դեպքում դա կընկալվի որպես արտաքին քաղաքականության խոշոր ձախողում: Իսկ հունիսյան ընտրություններից առաջ, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, մեղմ ասած, նման ձախողումներ ու սկանդալներ պետք չեն: Էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու: 
Դարդանելի գործողությունը չեղյալ հայտարարելու սցենարն ինձ համար բավական անիրական է: Սպասենք հետագա զարգացումներին:

 

Գևորգ Պետրոսյան 

Թուրքագետ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին