▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն բջջային կապից օգտվողներին. զգուշացեք կեղծ զանգերից

Իրավաբան.net-ը գրում է, որ կայքին դիմել են քաղաքացիներ, ովքեր նշել են, որ զանգեր են ստանում «370» կոդով հեռախոսահամարներից: Քաղաքացիները փորձել են ետ զանգել, սակայն լսել են տարօրինակ ձայներ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից մեզ տեղեկացրին, որ դրանք հաքերային բնույթի զանգեր են, փոխնցվեց, որ միջազգային հաքերները զանգեր են կատարում և անջատում, որպեսզի բաժանորդները, հետաքրքրությունից ելնելով, պատասխան զանգ կատարեն և նրանցից մեծ գումարներ գանձվի այդ հաքերների հեռախոսահամարներին: Նման զանգ ստացողները չեն կարողանա պատասխանել, քանի որ զանգը կասեցվում է, սակայն նույն հեռախոսահամարով հետզանգ կատարելու դեպքում, կմիանա ձայնային օպերատոր և քաղաքացիները կլսեն անբարո պահվածքով կանանց ձայներ, իսկ այդ ընթացքում նրանց հաշիվը կզրոյացվի: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից տեղեկացրին, որ ընկերության աշխատակիցները քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու հաքերների գործողությունները, իսկ մինչ այդ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը խորհուրդ է տալիս «370» կոդով հեռախոսազանգ ստանալու դեպքում պատասխան զանգ չկատարել: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին