Տաշիրը սգում է...
Ձմեռվա վերջին օրն իր մռայլ ու սև ամպերը փռեց մեր քաղաքի վրա... Արցախից եկած սարսափելի լուրը տնից տուն անցավ, տակնուվրա արեց մարդկանց սրտերն ու արցունք քամեց հուսահատ մարդկանց աչքերից...
Դիվերսիոն հարձակման զոհ էին դարձել զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։
Մեր քաջ հրամանատար և զինվոր, դուք հավատարիմ մնացիք ձեր զինվորական երդմանը, ձեր արյունը միախառնվեց Արցախի համար նահատակված զինվորների արյանը...
Ձեր սխրանքն անմահ է...
Հավերժ փառք ձեզ...
Աստված լուսավորի ձեր հոգիներն ու լույս իջնի ձեր շիրիմներին...