henaran.am-ը գրում է. «Սա շատ կարևոր, անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»,- զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանն՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին:
Հիշեցնենք, որ 2014-ի մայիսին հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ էին սկսվել այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկվել հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը: Ենթադրվեց, որ Մելքոնյանին ծեծի ենթարկողների մեջ էր Երրորդմասցի Լյովիկը:
Հարցին, թե վերջին իրադարձությունը կարելի է համարել այդ ծեծի շարունակությունը, քրեագետը դրական պատասխանեց. «Սա արդեն շարունակություն է, մի քանի տարի առաջ, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի շարունակությունն է, ու սա շարունակություն էլ կունենա»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում