▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Պզոն հանձնարարել է սպասել․ Թոխմախի Մհերի շրջապատը տագնապած է. 1in.am

 

Քրեական աշխարհում ընդունված օրենքների համաձայն` այդ աշխարհի ներկայացուցիչների սպանությունները հենց այնպես չեն անցնում: Նման սպանությունների դեպքում վրեժխնդրությունն անխուսափելի է:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանության վրեժը լուծելու է նրա հոր հորեղբոր որդին` քրեական աշխարհում հայտնի Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում եւ արդեն իսկ որոշակի պլաններ է մշակել:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Պզոյի մարդկանց հետ է հանդիպել Լյովիկի հետ մտերիմ՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և քննարկել տեղի ունեցածն ու այլ հարցեր: Նույն տեղեկությունների համաձայն` Պզոյի մարդկանց հետ են հանդիպել նաև Թոխմախի Մհերի մարդիկ, ովքեր համոզել և հավաստիացրել են, որ իրենք ոչ մի կապ չունեն կատարվածի հետ, սակայն Պզոյի մարդիկ նրանց անպատասխան են թողել, ինչն էլ ավելի է մեծացրել Թոխմախի Մհերի շրջապատի վախը:
Նշենք, որ, ըստ շրջանառվող եւ հավաստի տեղեկությունների, հենց Թոխմախի շրջապատի ներկայացուցիչներն են կատարել սպանությունը: Մասնավորապես` Գաստրիկ մականունով մի անձնավորություն է կրակողը եւ հիմա իր երկու ընկերների հետ հետախուզվում է իրավապահների կողմից:

1in.am-ը գրում է. Քրեական աշխարհում ընդունված օրենքների համաձայն` այդ աշխարհի ներկայացուցիչների սպանությունները հենց այնպես չեն անցնում: Նման սպանությունների դեպքում վրեժխնդրությունն անխուսափելի է:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանության վրեժը լուծելու է նրա հոր հորեղբոր որդին` քրեական աշխարհում հայտնի Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում եւ արդեն իսկ որոշակի պլաններ է մշակել:
Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Պզոյի մարդկանց հետ է հանդիպել Լյովիկի հետ մտերիմ՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և քննարկել տեղի ունեցածն ու այլ հարցեր: Նույն տեղեկությունների համաձայն` Պզոյի մարդկանց հետ են հանդիպել նաև Թոխմախի Մհերի մարդիկ, ովքեր համոզել և հավաստիացրել են, որ իրենք ոչ մի կապ չունեն կատարվածի հետ, սակայն Պզոյի մարդիկ նրանց անպատասխան են թողել, ինչն էլ ավելի է մեծացրել Թոխմախի Մհերի շրջապատի վախը:
Նշենք, որ, ըստ շրջանառվող եւ հավաստի տեղեկությունների, հենց Թոխմախի շրջապատի ներկայացուցիչներն են կատարել սպանությունը: Մասնավորապես` Գաստրիկ մականունով մի անձնավորություն է կրակողը եւ հիմա իր երկու ընկերների հետ հետախուզվում է իրավապահների կողմից:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին