▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղարշապատը» Ստամբուլում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

 

2004 թվականին Էջմիածին քաղաքում հիմնադրված Վաղարշապատ երգի պարի թատրոնը շարունակում է հիմնադրման օրվանից իր առջև դրված կարևոր առաքելության իրագործումը, այն է՝ հայ մշակույթի պահպանում  և ներկայացում, սփյուռքի հետ ակտիվ համագործակցություն,:
Ի սկզբանե բարեգործական և ամբողջովին անվճար հիմքունքներով գործող կենտրոնն այսօր ունի բազմաթիվ սաներ, ովքեր սովորում են Ժողովրդական, էստրադային, հոգևոր երգեր, պար, բեմական խոսք և այլն:
Վաղարշապատ համույթը թատրոնի տնօրենի ջանքերով համերգային շրջայցերով հանդես է գալիս և հայ մշակույթը ներկայացնում է տարբեր երկրներում սփյուռքի մեր հանդիսատեսի համար:
Մեր խմբի առաջին մեծ համերգը տեղի է ունեցել Հալեպում, այնուհետև համերգ ունեցանք Ֆրանսիայում և այդպես հիմք դրվեց տարբեր երկրներ մեր շրջայցերին:  Հիմա տարեկան 3 անգամ պարտադիր համերգներով հանդես ենք գալիս Իրանում:
Նախորդ տարի  Վաղարշապատ երգի պարի թատրոնի 10-ամյակի կապակցությամբ որպես հատուկ հյուր համույթը հրավիրել էր հայտնի ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցին, ու հետ միասին համույթի բացօթյա համերգը Էջմիածին քաղաքում իրական տոն էր դարձել, թե սաների և թե հենց քաղաքի բնակիչների համար:
Այս տարի էլ մեր հիմնադրման 11-ամյակի առթիվ նախատեսում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք տարբեր երկրներում: Առաջիկայում համերգով հանդես կգանք Ստամբուլի Սահակյան միությունում և հայ համայնքում կներկայացնենք մեր մշակույթը : Այցելելու ենք Հրանտ Դինքի գերեզմանին լինելու է միջոցառում, որին ներկա կլինի Ռաքել Դինքը:
Բացի այս՝ Անահիտ Մադոյանի խոսքով՝ իրենք նախատեսում են, որ Սահակյան միության 100 անդամներ էլ օգոստոսին հյուրընկալեն Վաղարշապատին,
Էջմիածնում միջոցառումներ կկազմակերպենք և այս կերպ հիմք կդնենք, պոլսահայ և մեր Վաղարշապատի երիտասարդների բարեկամությանը: 
Զրույցի ավարտին  Վաղարշապատ երգի պարի թատրոնի տնօրենը Վաղարշապատ համույթի կարևոր ձեռքբերումներից առանձնացրեց ևս մեկը.
Խումբը 2007 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որին մասնակցումն էին շուրջ 40 անդամ երկրների ներկայացուցիչներ: Հայաստան երգով հետաքրքիր ելույթ էինք պատրաստել, որը մեծ ընդունելության արժանացավ: Ադմիրալի կողմից ստացանք պատվոգիր, որ այսօր մեր ձեռքին կարծես գրին քարտ լինի, որովհետև եվրոպական երկրներ շրջագայության համար, միայն այդ պատվոգրի առկայությունը բավական է:

2004 թվականին Էջմիածին քաղաքում հիմնադրված «Վաղարշապատ» երգի պարի թատրոնը շարունակում է հիմնադրման օրվանից իր առջև դրված կարևոր առաքելության իրագործումը, այն է՝ հայ մշակույթի պահպանում  և ներկայացում, սփյուռքի հետ ակտիվ համագործակցություն:

Ի սկզբանե բարեգործական և ամբողջովին անվճար հիմքունքներով գործող կենտրոնն այսօր ունի բազմաթիվ սաներ, ովքեր սովորում են Ժողովրդական, էստրադային, հոգևոր երգեր, պար, բեմական խոսք և այլն: Նրանք մասնակցում են հայոց հոգևոր մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին, բացի այս համերգներով հանդես են գալիս և հայ մշակույթը ներկայացնում են տարբեր երկրներում սփյուռքի մեր հանդիսատեսի համար:

«Մեր խմբի առաջին մեծ համերգը տեղի է ունեցել Հալեպում, այնուհետև համերգ ունեցանք Ֆրանսիայում և այդպես հիմք դրվեց տարբեր երկրներ մեր շրջայցերին:  Հիմա տարեկան 3 անգամ պարտադիր համերգներով հանդես ենք գալիս Իրանում, նաև եվրոպական շատ երկրներում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի տնօրեն Անահիտ Մադոյանը:

Նախորդ տարի «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի 10-ամյակի կապակցությամբ որպես հատուկ հյուր համույթը հրավիրել էր հայտնի ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցին, ում հետ միասին նրանց բացօթյա համերգը Էջմիածին քաղաքում իրական տոն էր դարձել, թե սաների և թե հենց քաղաքի բնակիչների համար:

«Այս տարի էլ մեր հիմնադրման 11-ամյակի առթիվ նախատեսում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք տարբեր երկրներում: Առաջիկայում` մայիսի 9-ին, համերգով հանդես կգանք Ստամբուլի Սահակյան միությունում և հայ համայնքում կներկայացնենք մեր մշակույթը: Այցելելու ենք Հրանտ Դինքի գերեզման, լինելու է միջոցառում, որին ներկա կլինի նաև Ռաքել Դինքը»,-տեղեկացրեց Անահիտ Մադոյանը:

Բացի այս՝ նրա խոսքով՝ իրենք նախատեսում են, որ Սահակյան միության 100 անդամներ էլ օգոստոսին հյուրընկալեն «Վաղարշապատին».

«Էջմիածնում միջոցառումներ կկազմակերպենք և այս կերպ հիմք կդնենք, պոլսահայ և մեր Վաղարշապատի երիտասարդների բարեկամությանը»,-ընդգծեց «Վաղարշապատին» ԵՊԹ-ի տնօրենը:

Անահիտ Մադոյանը տեղեկացրեց, որ այսօր համույթում ընդգրկված են նաև սիրիահայ տաղանդավոր սաներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են խմբի աշխատանքներին:

Զրույցի ավարտին  «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի տնօրենը «Վաղարշապատ» համույթի կարևոր ձեռքբերումներից առանձնացրեց ևս մեկը.

«Խումբը 2007 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որին մասնակցումն էին շուրջ 40 անդամ երկրների ներկայացուցիչներ: Հայաստան երգով հետաքրքիր ելույթ էինք պատրաստել, որը մեծ ընդունելության արժանացավ: Ադմիրալի կողմից ստացանք պատվոգիր, որ այսօր մեր ձեռքին կարծես գրին քարտ լինի, որովհետև եվրոպական երկրներ շրջագայության համար, միայն այդ պատվոգրի առկայությունը բավական է»:

Առաջարկում ենք դիտել նաև Մարթեն Յորգանցի մասնակցությամբ Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդումը: 

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին