▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կայացավ «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան

«Մոսկվա»  կինոթատրոնում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան: Երաժշտության հեղինակը և պրոդյուսերը  Կարեն Մարգարյանն է, ծրագրի տնօրենը՝ երգիչ և երգահան Տիգրան Պետրոսյանը, ծրագրի մենեջերը՝ Գրիշա Աղախանյանը:

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ սա զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, ուր Մեծ հայրիկը վերհիշում է իրենց գերդաստանի տառապանքների պատմությունը:

«Պատահական չէ, որ այս կերպարը մարմնավորել է մեծ բարերար, հայազգի նվիրյալ Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքների ողբերգական ճակատագիր: Եվ այն աչքերը, որոնք պարբերաբար ուղեկցում են տեսահոլովակի հերոսներին, իրականում Հրայր Հովնանյանի լուսահոգի մայրիկի աչքերն են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսահոլովակում «Մայրիկ» ֆիլմից կադրեր օգտագործելուն, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ դիմել են համաշխարհային կինոյի աստղեր Օմար Շարիֆին ու Կլաուդիա Կարդինալեին ու ստացել  նրանց համաձայնությունը:

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո նախաձեռնված երաժշտական ծրագրում համաշխարհային մշակույթի ներկայացուցիչները կոչ են անում կանխել բռնությունները, սպանություններըև ցեղասպանություններն՝ ամբողջ աշխարհում:

Տեսահոլովակում մասնակցում են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ՝ Շառլ Ազնավուրը, Մոնսերրատ Կաբալյեն, Պատրիկ Ֆիորին, Ալեն Թերզյանը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Սեբու Սիմոնյանը, Իշտար Ալաբինան, Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Դմիտրի Խառատյանը, Էռնա Յուզբաշյանը, Անդրեյ Դավիդյանը և ուրիշներ: Նկարահանումները կատարվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Հայաստանում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին