▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում սպանվել են մայր և դուստր, ովքեր հայտնի էին որպես «տոկոսով» գումար տվողներ. news.am

news.am-ը գրում է, որ  Գյումրիում ապրիլի 18-ին սպանված են հայտնաբերվել  մայր ու դուստր՝ Քնարիկը եւ Հայկուշը, ովքեր, ըստ կայքի  տեղեկությունների, քաղաքում հայտնի էին որպես «տոկոսով» գումար տվողներ:

 

Ոստիկանությունն ահազանգը ստացել է ուշ երեկոյան, առայժմ հայտնի չէ՝ ով է ահազանգել ոստիկանություն:

Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան: Մոր անձնական տվյալները  դեռ ճշտված չեն, իսկ դուստրը 1964թ. ծնված է:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին