▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթաթուրքն իշխանության է եկել Հայոց ցեղասպանության արդյունքում

 

Լիբանանցի սուննի աստվածաբան Շեյխ Մահիր Համմուդն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Ըստ թուրքական «islamianaliz.com» լրատվամիջոցի` Համմուդը նշել է, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը չպետք է կապել իսլամի հետ, քանի որ այդ տարիներին անկման մեջ գտնվող Օսմանյան կայսրությունում ազդեցիկ էին զանազան արտաքին ուժերը:
«Հայոց ցեղասպանության մասին խոսելիս նախ և առաջ պետք է ընդգծել, որ դրա պատասխանատուն իսլամը չէ»:
Անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին` սուննի աստվածաբանը նշում է, որ Քեմալը իշխանության եկավ հենց Հայոց ցեղասպանության արդյունքում: Համմուիդն Աթաթուրքին մեղադրում է իշխանության գալուց հետո Թուրքիայում գոյություն ունեցող իսլամական արժեքները ոչնչացնելու մեջ:
«Իշխանության գալուց 10 տարի անց Քեմալը ձեռնամուխ եղավ արաբատառ օմաներեն գրերը շրջանառաությունից հանելուն, փոխարենը ներմուծեց լատինատառ այբուբենը: Այնուհետև ձեռնամուխ եղավ իսլամին առնչվող բազմաթիվ վարքանորմերի վերցմանը»:
Արաբ աստվածաբանը, նշելով, որ պատերազմական գործողությունների ընթացքում թեև հայերը անցել էին Ռուսաստանի կողմը, բայց շեշտել է, որ որևէ կերպ չի արդարացնում երիտթուրք պարագլուխների իրականացրած ոճրագործությունը:

ermenihaber-ը գրում է.Լիբանանցի սուննի աստվածաբան Շեյխ Մահիր Համմուդն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Ըստ թուրքական «islamianaliz.com» լրատվամիջոցի` Համմուդը նշել է, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը չպետք է կապել իսլամի հետ, քանի որ այդ տարիներին անկման մեջ գտնվող Օսմանյան կայսրությունում ազդեցիկ էին զանազան արտաքին ուժերը:«Հայոց ցեղասպանության մասին խոսելիս նախ և առաջ պետք է ընդգծել, որ դրա պատասխանատուն իսլամը չէ»:

Անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին` սուննի աստվածաբանը նշում է, որ Քեմալը իշխանության եկավ հենց Հայոց ցեղասպանության արդյունքում: Համմուիդն Աթաթուրքին մեղադրում է իշխանության գալուց հետո Թուրքիայում գոյություն ունեցող իսլամական արժեքները ոչնչացնելու մեջ:«Իշխանության գալուց 10 տարի անց Քեմալը ձեռնամուխ եղավ արաբատառ օմաներեն գրերը շրջանառաությունից հանելուն, փոխարենը ներմուծեց լատինատառ այբուբենը: Այնուհետև ձեռնամուխ եղավ իսլամին առնչվող բազմաթիվ վարքանորմերի վերցմանը»:Արաբ աստվածաբանը, նշելով, որ պատերազմական գործողությունների ընթացքում թեև հայերը անցել էին Ռուսաստանի կողմը, բայց շեշտել է, որ որևէ կերպ չի արդարացնում երիտթուրք պարագլուխների իրականացրած ոճրագործությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին